08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԿԸՀ-ն 3 ժամը մեկ կհրապարակի քվերակության մասնակցության արդյունքները /տեսանյութ/

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի երեք ժամը մեկ, քիչ առաջ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ «ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակում ընդգրկված է 2 592 486 ընտրող։ Թվով 465 քաղաքացի էլեկտրոնային եղանակով քվեարկության միջոցով նոյեմբերի 31-ից մինչև դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում կատարել է իր  քաղաքացիական պարտքը», – տեղեկացրեց Տ. Մուկուչյանը։ […]

Մինչ օրս ես ՀՀ քաղաքացիություն չեմ ստացել. Ժիրայր Սէֆիլյան

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական շտաբի պետ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վաղը չի կարող մասնակցել քվեարկությանը: «Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հայտնի է, ս.թ. նոյեմբերի 21-ին ՀՀ վարչապետը ստորագրել է ինձ ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Սակայն մինչ օրս ես ՀՀ քաղաքացիություն չեմ ստացել և այդ պատճառով […]

«Ահազանգեք, չվախենաք». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընտրակաշառք տալու կամ խոստանալու, աշխատանքային կոլեկտիվներում, մասնավոր հատվածներում՝ բիզնես, գազի, էլեկտրական հոսանքի մատակարարման, բախշման, ձեռնարկություններում, հատկապես այն կոլեկտիվներում, որոնց ղեկավարները այս կամ այն կերպ կապված են թեկնածուների հետ, նրանցում աշխատող ընտրողների դեմ ճնշման ցանկացած փորձի մասին ահազանգեք, չվախենաք»:

Ընտրություններում միջազգային դիտորդական առաքելություն է իրականացնելու 8 կազմակերպություն

ԱԺ արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել են 70 տեղական և 32 միջազգային լրատվամիջոցներ: Դիտորդական առաքելություն իրականացնելու է 22 տեղական հասարակական կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրը հավատարմագրել է երկու տասնյակից ավելի դիտորդներ: Միջազգային դիտորդական առաքելություն են իրականացնելու հետևյալ կազմակերպությունները` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ, ԱՊՀ դիտորդական առաքելություն, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով, Եվրոպական խորհրդարան, SILBA (Ազատության և ժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն) […]

Հայաստանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Հայաստանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Առավոտյան ժամը 8։00-ից բացվել են հանրապետության բոլոր՝ 2010 ընտրատեղամասերը։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Դրանք են՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, ինչպես նաև՝ «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, […]

Դավիթ Շահնազարյանին դեռ չեն ձերբակալե՞լ Ղարաբաղի մասին անհավասակաշիռ հայտարությունների համար

-Չէ, ոնց կարելի է հավատալ Մամեդյարովին․ -Որն ասել է․ -Այսքան ժամանակ առաջին անգամ հայկական կողմի հետ կարողացանք հայտարության շուրջ համաձայնության գալ․ -Բա ոնց՝ կիրթ մարդիկ են էդ ադրբեջանցիք․․․ Եւ ապա՝ -Եկող տարի կկարողանանք բեկում մտցնել Ղարաբաղի խնդրում․ -Չէ, բայց ոնց որ՝ արդեն բեկում կա, մեր կիրթ յոլդաշ․․․․․․ Հ․Գ -Բայց չհավատալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ընդունած հայտարությանը․ […]

Սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 8-ի ցերեկը առանձին շրջաններում, 9-ին, 12-13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ: Դեկտեմբերի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում Դեկտեմբերի 08-ի ցերեկը հնարավոր է թույլ անձրև, 09-ին, 12-13-ին սպասվում է անձրև: Դեկտեմբերի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եռաբլուրում տեղի է ունենում ՍՈւ-25-ի ավիավթարից զոհված օդաչուների հուղարկավորությունը

Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունենում դեկտեմբերի 4-ին ՍՈւ-25 ինքնաթիռի ավիավթարից զոհված օդաչուներ ԶՈՒ փոխգնդապետ Արմեն Բաբայանի ու մայոր Մովսես Մանուկյանի հուղարկավարությունը։ Արարողությանը մասնակցեցին Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, օդաչուների հարազատներն ու ծառայակիցները։ «ՀՀ ողջ Զինված ուժերի անունից շնորհակալություն եմ հայտնում ձեր ծնողներին։ Պարոնայք սպանե′ր, դեկտեմբերի 4-ին դուք բարձրացաք […]

Քանի ընտրող կա. հայտնի է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը

Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը: Այսպես. քվեարկության նախորդ օրը ՀՀ […]

Ոստիկանությունը տեղեկացնում է

Ազգային Ժողովը սեպտեմբերին ընդունեց քրեական օրենսգրքի փոփոխությունները: Արդյունքում խստացվեցին պատիժները ընտրական հանցագործությունների համար, իսկ ոստիկանությունը ստացավ դրանց բացահայտման նոր հնարավորություններ: Մասնավորապես նախատեսվել են հետևյալ պատիժները՝ – Ընտրակաշառք ստանալու կամ անգամ պահանջելու համար՝ 500.000-ից 700.000 դրամ տուգանք կամ 1-ից 3 տարի ազատազրկում: – Ընտրակաշառք տալու կամ անգամ առաջարկելու համար՝ 2.500.000-ից 3.000.000 դրամ կամ 2-ից 6 տարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի