22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

««Թալանչի», «հանցավոր» ղարաբաղյան կլանը աշխատատեղեր էր բացել, որպեսզի իջևանյան անկլան, միայնակ հերոսը փակի և սաղիս քշի սարերը»

ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ԲԱՆՏԱՐԿԵԼ, ԺՈՂՈՎՐԴԻՆ ԴԱՐՁՆԵԼ ՉՈԲԱՆ, – սա է վիլվետի փիլիսոփայությունը

Բարձրառեյտինգ մեր վարչապետը ունի երկու իդեա-ֆիքս:
Առաջինը՝ Քոչարյան Ռոբերտին բանտում ամեն գնով պահելն է, կապ չունի արդեն՝ որ հոդվածով, ինչ մեղադրանքով: Տեսավ, որ մարտի 1-ի գործը փուչ է, սկսեց այլ բան մոգոնել և կրկին դիմեց բանսարկու վկաների օգնությանը: Իմ համոզմամբ, նա առհասարակ Արցախի հերոսների դեմ է գործում, այնպիսի տպավորություն է, որ ուզում է նրանց բոլորին լիկվիդացրած լինել:

Երկորդ իդեա-ֆիքսը՝ ոչխարաբուծությունն է և դրա «պայծառ հեռանկարները»: Երեկ Ազգային Ժողովում նա դարձյալ անդրադարձել է ոչխար պահելու թեմային՝ որպես երկրի տնտեսության զարգացման կարևորագույն ճյուղ:
Ստացվում է, որ հազարավոր աշխատատեղեր փակելով՝ նա մեզ մղում է ոչխար պահելու, ուզում է, որ ազգովի չոբան դառնանք: «Թալանչի», «հանցավոր» ղարաբաղյան կլանը անցած տարիներին աշխատատեղեր էր բացել, որպեսզի իջևանյան անկլան, միայնակ հերոսը փակի և սաղիս քշի սարերը: 

Ահա թե ինչպես է լինում, որ կախարդական փայտիկի մեկ հարվածով հպարտ քաղաքացին դառնում է հպարտ չոբան:

Նարե Գրիգորյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ