20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ուրախ եմ, որ իմ կողմից հարգված մարդիկ են այստեղ». Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայկյան-2023»-ին

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ԼՈՒՅՍ հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցած «Հայկյան-2023» մրցանակաբաշխությանը: 168.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ավանդական դարձած՝ ամենամյա այս մրցանակաբաշխության ժամանակ մրցանակների են արժանացել անհատներ, կազմակերպություններ, որոնք տարվա ընթացքում տարբեր ոլորտներում նշանակալի մասնակցություն են ունեցել հանրային, հասարակական կյանքում, նպաստել հանրային արժեք ստեղծելուն, ջանքեր ներդրել հայրենիքի և ժողովրդի […]

«Բերանդ, որ շաղ ես տալիս, արձագանքի էլ սպասիր»․ Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գևորգ Պապոյան, բերանդ, որ շաղ ես տալիս արցախցիների մասով, ապա արձագանքի էլ սպասի: Նախ, Արցախը 16 անգամ ավելի շատ զոհ է տվել, քան Հայաստանի Հանրապետության ցանկացած մարզ: Պատերազմի ժամանակ, իհարկե, արցախահայությունից փախնողներ եղել են, բայց այդ փախնողների թիվը համեմատելով ձեր ու ձեր աջակիցների փախնողների թվին […]

Ամենափրկիչ վանք

Գտնվում է Պատարա գյուղից մոտ 2,5 կմ հյուսիս – արեւմուտք, կոչվում է նաեւ Փրկչի վանք: Վերաբերում է XII – XIIIդդ.: Այստեղ, բացի եկեղեցուց, պահպանվում են գյուղատեղիի ավերակները եւ գերեզմանոցը, բազմաթիվ անարձանագիր տապանաքարերով: Կան նաեւ մի շարք խաչքարեր, որոնց մեծ մասը խիստ քայքայված ու հողմնահարված է: Նույն վիճակում է նաեւ եկեղեցու բարավորի քարը, ուր, հավանաբար, եղել […]

Արցախի պայքարը մնում է օրակարգում, իսկ միջազգայնացման հարցն, ամենայն հավանականությամբ, կդրվի Արցախի խորհրդարանի ձևավորված միջազգային հանձնախմբի վրա․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի նախագահը պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ ընդլայնված կազմով խորհրդակցություն է արել, որի ընթացքում քննարկվել է Արցախից բռնի տեղահանված արցախցիների խնդիրները: Արցախցիների խնդիրներն այսօր բազմաթիվ են` քաղաքականից մինչև անձնագրային, սակայն ուշագրավ է, որ նախագահ Շահրամանյանն անդրադարձել է թերևս ամենաքննարկվող և անկյունաքարային հարցին` ի՞նչ է […]

20 մետրանոց տոնածառը ընկել է 63-ամյա կնոջ վրա. /Տեսանյութ/

Բելգիայի Օդենարդ քաղաքի տոնավաճառում 63-ամյա կինը մահացել է այն բանից հետո, երբ նրա վրա 20 մետրանոց ծառ է ընկել։ Եվս երկու մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել։ Ծառը հավանաբար տապալվել է ուժեղ քամու պատճառով։ Միջադեպից հետո քաղաքային իշխանությունները փակել են տոնավաճառը: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Ռեստորանի հաշիվը կազմել է 2.900 դոլար, բայց նա թողել է շուրջ 9.000 դոլար թեյավճար

ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը թուրքական էլիտար ռեստորաններից մեկում մեծ թեյավճար է թողել, ինչը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Հայտնի անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատիրոջը ռեստորանում ներկայացվել է 85 հզ թուրքական լիրայի չափ (2900 դոլար) հաշիվ, սակայն ռուս միլիարդատերը որոշել է առատաձեռն լինել և թողնել 260 հզ լիրա (8900 դոլար):

Դուրս բերել գործածությունից 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը. Մայր Աթոռում քննարկմանը ներկա էր Գարեգին Բ-ն

Դեկտեմբերի 21-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հայրենական կյանքի կրթական հիմնախնդիրներին նվիրված քննարկում։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, քննարկմանը մասնակցել են Մայր Աթոռի Կրթական հանձնախմբի հոգևորական և աշխարհական անդամները, կրթական հաստատությունների ու կառույցների ներկայացուցիչներ, ճանաչված մտավորականներ ու մասնագետներ։ Քննարկվել են հանրակրթության բնագավառում ԿԳՄՍ […]

Տոննայից ավել կոկաին են գտել. այն ուղարկվում էր Ուկրաինա

Նիդեռլանդներում ավելի քան 1 տոննա՝ 1.197 կգ կոկաին են գտել էկվադորական բանանով բեռնարկղում, որը պետք է ուղևորվեր Ուկրաինա: Տեղացի մաքսավորներն միայն այս շաբաթ արդեն առգրավել են կոկաինի երկու խմբաքանակ՝ 1,7 տոննա ընդհանուր քաշով։ Առգրավված կոկաինի ընդհանուր արժեքը գնահատվում է 127,5 մլն եվրո։ Եվս մեկ խմբաքանակ՝ 500 կգ քաշով, հայտնաբերվել է Կոլումբիայից բերված ջեմի և մարմելադի […]

Հերթը հասավ Առուշ Առուշանյանին

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ծանուցագիր է ստացել` հրավիրվելով դատախազություն: Այս մասին տեղեկացնում է аzdarar.am-ը ։ Մամուլում գրվել էր, որ Ալավերդիից, Գյումրիից հետո հերթական գրոհ է սպասվում Գորիսի համայնքապետարան: Կառավարությունում որոշել են ձերբազատվել ընդդիմադիր բոլոր համայնքապետերից: Հիշեցնենք, շաբաթներ առաջ ՔՊ-ն Ալավերդիում պաշտոնանկ արեց համայնքապետին, որը ներկայացնում էր «Ապրելու երկիր» կուսակցությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի