11 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում տեղի կունենա նախկին իշխանությունների կողմից նախաձեռնված IT-SUMMIT-2019 գագաթաժողովը

Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ասոցիացիայի գործադիր տնօրեն Նիկոլայ Կոմլևի փոխանցմամբ՝ որոշել են այն կազմակերպել հետխորհրդային այն երկրներում, որտեղ կան IT  ուժեղ դպրոցներ: «Եղել ենք Բելառուսում, Ուկրաինայում, Վրաստանում, իսկ ահա Երևանում երկրորդ անգամ ենք կազմակերպում գագաթաժողով: Մեզ համար կարևոր է նման միջոցառումներ անցկացնել այն վայրերում, որտեղ ոչ միայն գեղեցիկ է, այլև կարելի է փորձով փոխանակվել: […]

Չեմ հիշում ինչպես եմ զենքը հանձնել ոստիկանություն. Նիկոլ Փաշինյանը դատարանում է վկայի կարգավիճակով /տեսանյութ/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքի ընդանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում է։  Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի՝ վկայի կարգավիճակով հարցաքննությունը «Ելք» դաշինքի՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին վստահված անձանցից Հայկ Սարգսյանի ու  «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ճանաչում է Հայկ Սարգսյանին, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին իրենց նախընտրական շտաբի պետն […]

Բացահայտում. ո՞վ է Նիկոլ Փաշինյանի պատգամավորը

Շաբաթներ առաջ «Հետք» պարբերականը գրել էր, որ 7-րդ գումարման խորհրդարանի 100 արական սեռի պատգամավորներից 39-ը ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից։ Պարզվում է՝ «Իմ քայլում» կա պատգամավոր, գուցե նաև մի քանիսը, որոնք կեղծել են իրենց կենսագրական տվյալները զինվորական ծառայության մասով։ Եվ այսպես, ներկայացնում ենք պատգամավորներից մեկին, ում վերաբերյալ առկա են ասվածը հիմնավորող անհրաժեշտ տեղեկությունները։ Խոսքը «Իմ քայլը» […]

Աստծո և միմյանց սիրո մեջ պիղծերն ու ստախոսները, անաստվածները, չարը` բարի և բարին` չար ներկայացնողները տեղ չունեն

Եթե հույսներս չենք դնում Աստծո վրա, կամա ակամա ջանալու ենք կամ միմյանց վրա իշխել, կամ միմյանց հանուն շահի` խաբել, կամ միմյանց անվանարկել` նախանձից դրդված և նման բաներ: Սակայն հույսն Աստծո վրա դնող մարդը այդ նենգ հատկություններից հեռու է փախչում, դրանք վտարում իր անձից, քանի որ հավիտենական կյանքն ու սերը Աստծո մեջ են և ինքը, աղքատ […]

Ռոբերտ Քոչարյանին արգելում են շփվել ընտանիքի այդ անդամի հետ

Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի միջնորդությունից հետո կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահանջները կատարվել են։ Այս մասին նշված է ՄԻՊ–ի 2018 թվականի հաշվետվության մեջ, որը ներկայացվել է Ազգային ժողովին։ Այս մասին հայտնում է Armeniasputnik-ը: Քոչարյանը պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացրել է ՔԿՀ խցում համակարգիչ կամ էլեկտրոնային համարժեք միջոց չունենալու, ամբողջ գույքի, այդ թվում կենսաթոշակի […]

Թվացյալ խաղաղությունը երկար չի կարող լինել . ապրիլյան պատերազմը ուղերձ է /տեսանյութ/

Ապրիլյան պատերազմից քաղած առաջին դասը «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» անդամ Հրանտ Սարկիսովի համար գիտակցումն էր, որ Հայաստանը և Արցախը պատրաստ են հետ շպրտել հակառակորդին ու պարտադրել հրադադար: «Կարծում եմ, որ ապրիլյան պատերազմից դաս քաղեց հակառակորդը և հետևություն արեց, որ հայկական բանակը դեռևս ամենամարտունակն է տարածաշրջանում»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Նա […]

Սամվել Բաբայանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին. «նստած քննարկում են, որ Լաչինի միջանցքով պետք է «по пластунски» գնաք գաք» /տեսանյութ/

Արխացում դեռ մեկ տարի կա նախագահական ընտրություններին, բայց նախընտրական իրավիճակը բավական թեժ է։ Իրեն նախագահի թեկնածու հայտարարած Սամվել Բաբայանը պարբերաբար հանդիպում է արցախցիների հետ և խոսում խնդիրների մասին, որոնք ըստ Բաբայանի` միայն ինքը կարող է լուծել․ «Ինձ մտահոգում է մեր ժողովրդի անվտանգությունը: Ես եկել եմ հենց դրա ապահովման և երկրի ապագայի համար: Մեկ հազարամյակ հայ […]

Սեյսուլան,ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից կադրերն հրապարակվում են առաջին անգամ /տեսանյութ/

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արշավիր Ղարամյանը հրապարակել է կադրեր ապրիլյան պատերազմի օրերից։ «ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ… 2016 թ. ապրիլի 2,ժամը 11:30 -ին Սեյսուլան,ազատագրված ՀԵՐՈՍԱԿԱՆ 116 մարտական դիրքը օդից: Միայն այս դիրքում մեր վերահսկողության գոտում թշնամին թողել էր 28 լեշ և 1 զրահատեխնիկա: Կադրերը ամբողջությամբ հրապարակվում են առաջին անգամ…»։     

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի