28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

4500 գիտնականը փոքր թիվ է մեր երկրի համար

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը գովելի է համարում կառավարության նոր ծրագրում գիտությանը վերաբերող մի շարք կետեր։ Այս մասին նա հայտարարեց այսօր հրավիրած մամուլի ասուլիսում։ Սամվել Հարությունյանը հավաստիացրեց, որ առաջիկա հինգ տարիներին պետք է աշխատեն գիտությանը հատկացվող ֆինանսավորումն արդյունավետ դարձնելու համար։ Չնայած երիտասարդ գիտնականների համար ՀՀ-ում կան բազմաթիվ ծրագրեր, սակայն […]

Առողջապահության նախարարը էլ ձեզ հյուր չի գալու

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօրվանից այլևս չեմ այցելելու որևէ հանրային սննդի հաստատություն, որտեղ թույլատրված է ծխելը, մինչև մեր օրենքի նախագծի ընդունումը և ուժի մեջ մտնելը։ Կոչ եմ անում բոլոր ռեստորաններին, սրճարաններին, փաբերին և մնացած հանրային սննդի հաստատություններին դառնալ մաքուր օդով ու ծխից զուրկ։ Մեր բոլոր քաղաքացիներին էլ կոչ եմ […]

Կաղապարված միջակությամբ և «շառից հեռու» աշխատելու տրամաբանությամբ արտաքին քաղաքականությունում հեռուն չենք գնա

Կառավարության ծրագրի արտաքին քաղաքականության հատվածում շատ կուզենայի տեսնել ստեղծագործ մոտեցումներ, թե չէ կաղապարված միջակությամբ և արդի աշխարհաբարով ասած, «շառից հեռու» աշխատելու տրամաբանությամբ հեռուն չենք գնա։ Հաշվի առնելով մեր աշխարհագրական և մշակութային առանձնահատկությունները, ըստ իս, դիցուք, անպայման պետք է շեշտված լինեին Մերձավոր Արևելքի և Եվրոպայի ու Ռուսաստանի միջև Հայաստանը կապող օղակ դարձնելու, Հայաստանի համար միջազգային ասպարեզում […]

Թող քամակները կտրեն փափուկ աթոռներից գնան սահման. զինվորականները բողոքում են կառավարության դիմաց /տեսանյութ/

«Մեզ համար որեւէ տարբերություն չկա՝ էսօր Նիկոլ Փաշինյանն ա կառավարության գլխին, երեկ Սերժ Սարգսյանն էր, վաղը Վարդան Մամիկոնյանը կլինի, թե Սասունցի Դավիթը, մենք պահանջում ենք պետությունից, որպեսզի կատարի իր պարտավորությունները, որոնք ամրագրված են պայմանագրով, այլ ոչ թե հակասահմանադրական ինչ-որ նախագծեր բերել, հորինվածքներ անել»:   Կառավարության շենքի դիմաց նախկին սպաները կրկին բողոքի ակցիա են անում: Նրանց պահանջը […]

Սա հողատուների մի հոծ բանակ է, որոնք վերցնում են իշխանությունը

Լևոնի Տեր-Պետրոսյանի տաշած քարերը գետնին չեն մնում: ՀԱԿ-ի մարտիկներից Զոյա Թադևոսյանը, ով առաջիններից էր, որ հրապարակային օգտագործեց գրավյալ տարածքներ եզրույթը և ցանկություն ուներ մեր ականջին դա ականջահաճո դարձնել: Ստանալով համապատասխան դավաճանի պիտակ, նահանջեց և ներողություն խնդրեց: Չկար հարթակում մի քանի ամիս, որպեսզի մոռացության տրվեր նրա արտահայտությունը: Հիմա դուրս է եկել թաքստոցից և ընտանյոք հանդերձ տեղավորվում […]

Ուզեցին` լավ, ստացվեց` բզին նստած…

Օսիպյանի լարված հարցաքննությունն էլ չօգնեց… -Իհարկե` միտումնավոր էին այսօրն ընտրել. -Որ ֆբ քյլուփաթին շեղեն,  -Ու օրվա երկրորդ կեսին` -Կառավարությունը չհայտնվի ցցի վրա.. -Բարի ցանկությւոնների բազմահատորյակի` -Ծրագրի մոմենտով: Հ.Գ. -Ամա~, այս պահից սկսած` բոլորն իրենց սուրբ պարտքն են համարում` -Կարդալ, կարծիքվել…. քլնգոտել… գզգզոտել-բզբզոտել. -Գցել Չալոյի դեմը -Այդ հաստափորությունը. /այ մարդ` Չալոյին տայիք գրեր, ավելի լավ էր […]

ՀՀ օրհներգի երաժշտությունը դեռ 1879թ. է նոտայագրվել. գիտաշխատողը կոչ է անում չփոխել այն /տեսանյութ/

Գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող, երաժշտական արխիվի երաժշտական բաժնի պատասխանատու Մարինե Մուշեղյանն այսօր՝ <Հենարան» մամուլի ակումբում լրագորղների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց, որ հանրությանն անհայտ փաստ ունի ՀՀ գործող օրհներգի ծագումնաբանության մասին: «Դժվար թե ես համաձակություն ունենայի այստեղ հայտնվելու, եթե չլիներ մի շատ կարևոր հանգամանք: Կոմիտասի թանգարանում Ալեքսանդր Սիրանոսյանի հետ դասախոսություն ենք ունեցել, հետաքրքիր փաստեր […]

Աստվա՜ծ է օգնակա՛նն իմ, հո՛ւյսն իմ, ապավե՛նն իմ

Սիրեցի՜ Քեզ, Տե՜ր, զորությո՛ւն իմ և Հաստատի՛չ իմ,  ապավե՛ն իմ, Փրկի՛չ իմ Աստված:  Աստվա՜ծ է օգնակա՛նն իմ, հո՛ւյսն իմ, ապավե՛նն իմ, և եղջյո՛ւրն իմ փրկության, իմ ընդունելի՛ն: Օրհնա՜նք ասելով՝ իմ աղոթքները կարդացի առ Տեր, թշնամիներիս մե՛ջ էլ Նա Եկավ, ապրեցրե՜ց ինձ: Շուրջս հավաքվեցին նրանք, ովքեր որ՝ մա՛հս էին խորհում, և անօրենության հեղեղներն ելա՜ն՝ ինձ խռովեցի՛ն: […]

Սոնա Տռուզյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ «Ես անցնում եմ մասնավոր ոլորտ, զբաղվելու եմ մասնավոր լրատվական գործունեությամբ», – ասել է Տռուզյանը: 

Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է. Հայկ Ալումյան /տեսանյութ/

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը: Անփոփոխ մնաց կալանքի ժամկետը երկարաձգելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը։ «Այս գործով մեզ համար ամեն ինչ արդեն սպասելի է։ Էս որոշումը գնահատում եմ բացասական  և համարում եմ, որ էս որոշման մեջ իրավաբանական կոմպոնենտը հավասար է զրոյի։ Էս որոշումը հարյուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված