13 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՄԻՊ-ը պնդում է, որ մարդն ունի առցանց հարթակում անանուն մնալու միջազգայնորեն ճանաչված իրավունք

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձել է ֆեյքերի դեմ պայքարի վերաբերալ վարչապետի հայտարարությանը եւ նկատել, որ անանուն մնալը մարդու իրավունքներից մեկն է. Այլ հարց է, եթե այդ տեղեկությունը ենթադրենք բռնության կոչ է պարունակում:

Թաթոյանը նշեց, որ հետևում են քննարկումներին, ծանոթ են մտահոգություններին, հարցն իրենց ուշադրության կենտրոնում է. Հատկապես կեղծ օգտատերերի մասով խնդիրն այն է, որ ատելության խոսքը, բռնության կոչերը, սպառնալիքը, վիրավորանքները լինում են հենց նրանց կողմից:

«Ես կիսում եմ կարծիքը, որ խոսքի ազատությունը պետք է լինի ամուր պաշտպանված: Ես ուզում եմ նորից պնդել, որ մարդն ունի միջազգայնորեն ճանաչված իրավունք առցանց հարթակում անանուն մնալու: Իսկ եթե բռնության կոչեր և նմանատիպ բաներ կան, դա այլ հարց է»,-ասել է ՄԻՊ-ը:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ