05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կույր մարդուն էլ բանի տեղ չեք դնո՞ւմ, ուրեմն դուք էլ եք սուտ. Գյումրեցի կինը վրդովվեց վարչապետի թիկնազորի վարվելակերպից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Գյումրի: Գյումրու երկաթուղային կայարանում վարչապետին դիմավորելու էին եկել տասնյակ գյումրեցիներ, որոնք, նամակներ փոխանցելուց զատ, նաև որոշակի խնդիրներ ներկայացրեցին վարչապետին։

Բողոքող կանանցից մեկն ասաց, որ տուն չունի, Գյումրու քաղաքապետարանը լավ չի աշխատում և իրենց ուշադրություն չի դարձնում:

«Տուն չունենք, «կռիշում» ենք ապրում, Գյումրին ահավոր պայմաններում է։ Ամուսինս կույր է, որևէ մեկն ուշադրություն չի դարձնում»,- նշեց բողոքող կինը։

Իսկ վարչապետի մեքենա նստելուց հետո, երբ անվտանգության աշխատակիցները փորձեցին կնոջը հեռացնել մեքենայի մոտից, նա վրդովվեց.

«Կույր մարդուն էլ բանի տեղ չեք դնո՞ւմ, ուրեմն Դուք էլ եք սուտ»։

Վարչապետի հեռանալուց հետո, երբ բոլորը ծափահարեցին, բողոքող կանանցից մեկն էլ զարմանքով նշեց. «Ինչի՞ համար ծափ կուդան»։

ՀՀ երկրորդ քաղաքում վարչապետին ընդունեցին մեծ խանդավառությամբ: Քաղաքացիները նաև ցանկանում էին Փաշինյանին ներկայացնել իրենց խնդիրները: Մարդկանց թիվն այնքան մեծ էր, որ մի պահ հրմշտեց սկսվեց նրանց և վարչապետի անվտանգության աշխատակիիցիների միջև:

Ապա վարչապետը սկսեց շրջել քաղաքում և ծանոթանալ իրավիճակին: Կառավարության ղեկավարին հատկապես դուր չեկավ այն, որ դպրոցներից մեկի դիմացի մայթը քանդվել է և անանցանելի դարձել քաղաքացիների համար: Նրա խոսքերով, մինչև նորը սարքելու համար քանդելը, պետք է նախ մտածել, թե ինչպես են մարդիկ անցնելու այդ հատվածով:

Վարչապետի խոսքի ժամանակ թիկունքում տարբեր քաղաքացիներ սկսեցին զուգահեռ ինչ-որ բաներ ասել, ինչը դուր չեկավ Փաշինյանին, ով հանդարտվելու կոչ արեց: Սակայն, երբ կոչը մնաց օդում կախված, վարչապետը զայրացավ. «Է՜ դե չեղավ ժողովուրդ: Հիմա կարո՞ղ ա էստեղ քուչի կռիվ էլ սկսի: Մի հատ հանգստացեք, այ քեզ բան: Մի հատ էլ իմ ներկայությամբ կռիվ եք անելո՞ւ»:

Փաշինյանը նշեց, որ ամբողջ աշխարհում էլ մայթեր քանդվում ու սարքվում են, սակայն դրա համար մշակույթ է պետք:

Վարչապետին ուղեկցում են նաև Գյումրու քաղաքապետն ու Շիրակի մարզպետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ