24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող տրանսգենդերին հարցրեք`«Բա Սերժի ժամանակ ինչի՞ չէիր խոսում»: Դըմփ-դըմփ-հու, աղջիկներ եւ տղաներ

Երբ հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ընթրիքի նստեց եւ սելֆի հրապարակեցաշխարհահռչակ գեյ Էլթոն Ջոնի եւ նրա «ամուսնու» հետ, շատերը տարված էին հեղափոխական քամիներվ՝ մի քանի արձագանքից բացի որեւէ անդրադարձ այս թեմային չեղավ: Մարդիկ չգիտեին, թե ինչու է Հայաստան եկել «էտ մարդը», բայց Նիկոլ Փաշինյանը հաստատ չի աջակցի Էլթոն Ջոնին, ասացին: 

Սրան հաջորդեցին Շուռնուխի հայտնի դեպքերը, ոստիկանության բաժանմունքում տրանս-գեյ անձանց հարձակումը ոստիկանների վրա, ինչի արդյունքում ոստիկանը հոսպիտալացվեց: Թվում էր՝ Շուռնուխից հետո մոդերատորները հետ կքաշվեն: Հանրային բացասական աձագանքը պետք է որ առնվազն որոշ ժամանակ զգուշավորության մղեր նրանց: Սակայն սրան հետեւեց ամենաշոկայինը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ Հանրայինի եթերում ստանձնեց այլասերվածների պաշտպանությունը, երբ Վիգեն Սարգսյանի հարցին ի պատասխան հայտարարեց, թե այլասերվածների իրավունքների պաշտպան Լարա Ահարոնյանը չորս երեխաների մայր է՝ տպավորություն ստեղծելով, թե Հանրապետական, պաշտպանության նախկին նաարար Վիգեն Սարգսյանը երբ խոսում է այլասերման մտահրավերի ասին, շեղում է հասարակությանը եւ մանիպուլացնում: 

Այլասերման «շքերթի» հերթական հանգրվանը հեղափոխական «նոր Հայաստանում»  շարունակվեց կրթության նախարարի աշխատասենյակում, վերջինս ընդունեց հայտնի տրանսգեդնդեր Կարաբինային, լուսանկարից բացի այդպես էլ չհրապարակելով ԿԳ նախարարի մակարդակով կազմակերպված ընդունելության բովանդակությունը: Ի՞նչ էր քննարկել երկրի կրթության թիվ մեկ պատասխանատուն տրանսգենդերի հետ, այդպես էլ անհայտ մնաց:  Վերջին «ստուգողական կրակոցը»  հնչեց արդեն այս տարվա մարտի 8-ին՝ Ազգային ժողովում կազմակերպված քննարկմանը՝ Նիկոլ Փաշինյանի «պաշտպանյալ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների որհրդի անդամ Լարա Ահարոնյանի կողմից:

Այսօր արդեն ՀՀ ամենաբարձր ամբիոնից ԱԺ նիստերի դահլիճում հնչեց տրանսգենդերի ուղերձը.  

«Ամիսներ առաջ անհնար էր թվում այն, ինչ այսօր տեղի է ունենում հետհեղափոխական Հայաստանում… մենք այսօր պատմություն ենք կերտում»,-ասաց զոհի կարգավիճակով հանդես եկող Լիլիթը:

Այսպիսով, հեղափոխությունից մեկ տարի անց հնչում է 2018թ. գարնանը մեր երկրում տեղի ունեցած դեպքերի իրական եւ ճշգրիտ գնահատականը: Սա իսկապես Նիկոլ Փաշինյանի ասած՝ «նոր իրողությունն է», իսկապես «իրավիճակ է փոխվել» եւ այն, ինչ տեղի է ունենում 1700-ամյա քրիստոնյա Հայաստանում առանց «իզմ»-երի վարչապետի պաշտպանության ներքո է կազմակերպվում:

Սա «թավշյա» հեղափոխությունն անմիջապես ողջունելու եկած հանրահայտ գեյ Էլթոն Ջոնի «կարծրատիպերը կոտրելու» մասին հայ հանրությանն ուղղված կոչի պատասխանն է:

Այս պղծությունը, վստահաբար, համաձայնեցված է Նիկոլ Փաշինյանի հետ։ Տրանսգենդերին ԱԺ է հրավիրել իշխող «Իմ Քայլի» «քաջ» պատգամավորը: Նիկոլ Փաշինյանն, իհարկե, կգտնի դրա պատասխանը իրեն հարազատ՝ «չանեն ծռելու», «ասֆալտին փռելու» ոճի մեջ: 

Իսկ Հայաստանի հպարտ քաղաքացիներին մնում է մի հարց ուղղել՝ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող տրանսգենդերին ինչու՞ չեք հարցնում` «Բա Սերժի ժամանակ ինչի՞ չէիր խոսում»:

Հ.Գ. Ի դեպ, հեղափոխության առաջնորդը «Սերժի վախտ» խոստանում էր բարեկեցիկ կյանք, գազի, լույսի էժանացում, «կախարդական փայտիկով» թռիչքային զարգացում, աղքատության կրճատում, ներդրումայի բում ու էլի շատ «պուպուշ» բաներ: Բայց արի տես, որ «Նիկոլի թվին» բացի ԱԺ ամբիոնից այլասերման քարոզից, այլ փոփոխություն դեռ չկա: Եւ ուրեմն Հայաստանի քաղաքացուն վարդագույն ակնոցներ պարտադրել պետք չէ՝ խավարի գործերը գունավոր փաթեթավորմամբ՝ որպես բարիք հրամցնելու համար:

Ի դեպ, երեկ ԱԺ-ում հրդեհ էր: Դըմփ-դըմփ-հու, մտածեք, աղջիկներ եւ տղաներ:  

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ