25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչպես մեր երեխաներին, այդ թվում՝ Ձեր մանկահասակ դստերը բացատրենք Էլթոն Ջոնի «Ես կարող եմ ամուսնանալ իմ ամուսնու հետ» արտահայտությունը. բաց նամակ վարչապետին

Հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյան,

բնավ չցանկանալով ստվերել սիրո եւ համերաշխության համաժողովրդական մթնոլորտը կամ սեպ խրել միասնականության մեջ՝ չենք կարող չարձագանքել երգիչ Էլթոն Ջոնի այցին և ելույթին:
Թյուրըմբռնումից խուսափելու համար խնդրում ենք սույն ինքնաբուխ նախաձեռնությունը չորակել ՀՀ նոր կառավարության դեմ ուղղված քայլ և չդիտարկել այն որպես հակահեղափոխական միջոցառումների մաս:
Հարգելով Էլթոն Ջոնի երաժշտական ժառանգությունը, բարեգործական գործունեությունը (լսողական խնդիր ունեցողների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների օժանդակությունը)՝ հայտնում ենք Ձեզ, որ դեմ ենք Հայաստանում ցանկացած արատավոր երևույթի քարոզին:
Մայիսյան գոյամարտի հաղթանակների համաժողովրդական տոնակատարությանը զուգահեռ, նման ելույթների ողջունումն անպատվաբեր է Հայաստանի քաղաքացիների ստվար զանգվածի համար: 

Այս ամենը սպառնում է մեր ազգային անվտանգությանը, ուստի կոչ ենք անում ԱԱԾ-ին, Հայ Առաքելական Եկեղեցուն և աշխարհասփյուռ հայության ուշադրությունը սևեռել այս հարցի շուրջ և հետևողական լինել:

Ահազանգում ենք, որ մեր և Ձեր հայտարարած «սիրո, համերաշխության և արժեքների» հեղափոխության քողի տակ ՀՀ-ում տեղի է ունենում օտար արժեհամակարգերի ներմուծման գերակտիվացում, ինչը բերում է նոր, արատավոր սոցիալական մշակույթ, նոր համակեցության կանոններ, ինչը, ցավոք, շատերը չեն նկատում կամ չեն ուզում նկատել:

Մեզ անհանգստացնում է Ձեր լռությունը: Խնդրում ենք՝ հրապարակավ հայտնեք Ձեր հստակ և սպառիչ դիրքորոշումը Հայաստանում այլասերվածություն քարոզող, ԼԳԲՏ բարքերը հանրահռչակող ցանկացած ծրագրի և գործունեության վերաբերյալ:
Պահանջում ենք հատուկ ուշադրության տակ առնել ՀՀ-ում ԼԳԲՏ համայնքի շահերը սպասարկող, քողարկված և բացահայտ կերպով հասարակության տարբեր շրջանակներում պրոպագանդա իրականացնող կազմակերպություններին և դրանց սնուցող ֆինանսական աղբյուրներին՝ հիմնադրամներին ու անհատ հովանավորներին:

Դիմում ենք Ձեզ որպես ժողովրդական վարչապետի և օրինակելի ընտանիքի հոր, որպեսզի գործի դնեք Ձեր վարչական լծակները՝ կասեցնելու հայ երեխաներին վնասող, հասարակության մեջ այլասերություն արմատավորող, և, վերջապես, ազգային անվտանգությանը սպառնացող ցանկացած երևույթների տարածումը, հնարավոր օրինագծերի մշակումն ու դրանց հաստատումը:
Մեր և Ձեր ծնած Նոր Հայաստանում այլևս չպիտի մտածենք, թե ինչպես մեր երեխաներին, այդ թվում՝ Ձեր մանկահասակ դստերը բացատրենք Էլթոն Ջոնի «Ես կարող եմ ամուսնանալ իմ ամուսնու հետ» արտահայտությունը:

Վստահեցնում ենք, որ որևէ պարագայում անտարբեր չենք մնալու այլասերման դրսևորումների նկատմամբ և պայքարելու ենք ազգային բարոյական դիմագիծը պահպանելու և հավերժացնելու համար:

Հանձին մեզ և մեր թիկունքում գտնվող հարյուր հազարավոր քաղաքացիների, Դուք ունեք հասարակական լայն աջակցություն, որով և նշյալ խնդիրների կարգավորման խոչընդոտները հաղթահարելու երաշխիք:

ՀՀ հպարտ քաղաքացիներ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ