14 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

Ռոբերտ Քոչարյանը կխոսի

Այսօր ավարտեցինք բողոքների ներկայացման գործընթացը, նիստը կշարունակվի ապրիլի 9-ին, ժամը 14:30-ին: Այդ օրն էլ կլինեն պատասխաններն ու ռեպլիկները: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը՝ հավելելով, թե քննության փուլը դեռ չի ավարտվել. առարկությունների փուլը դեռ առջևում է:

ՀՀ երկրորդ նախագահը մասնակցել է դատական նիստին, չի խոսել, ակնկալվում է, որ կխոսի ապրիլի 9-ին:

Հիշեցնենք, այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը քննում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի, նաև մեղադրող կողմի՝ դատախազության ներկայացրած բողոքները:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ