24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ցածր տոկոսադրույքներով՝ օնլայն վարկեր Ամերիաբանկից /տեսանյութ/

Կարևորելով ՀՀ տնտեսության զարգացման գործընթացում փոքր և միջին ձեռնարկությունների դերը և խթանելու համար դրանց զարգացումը՝ Ամերիաբանկը ս.թ. ապրիլի 3-ից նվազեցրել է փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող Օնլայն Բիզնես վարկերի տարեկան տոկոսադրույքները: Մասնավորապես՝ 1-10 մլն ՀՀ դրամով կամ դրան համարժեք արտարժույթով տրամադրվող Օնլայն ՓՄՁ վարկերն այժմ տրամադրվում են տարեկան 8.5-20%-ով նախկին 13.5-21%-ի փոխարեն:

Հիշեցնենք, որ 1 մլն ՀՀ դրամից մինչև 10 մլն ՀՀ դրամ ավտոմատ ձևով հաստատվող օնլայն բիզնես վարկերի համար հնարավոր է դիմել առանց բիզնեսից կտրվելու ու Բանկ այցելելու: Ավելին`վարկերի համար սահմանված չէ տրամադրման վճար, և չի պահանջվում անշարժ գույքի գրավադրում: Վարկի համար դիմելու նպատակով անհրաժեշտ է այցելել Բանկի կայք, լրացնել համապատասխան առցանց հայտը և ստանալ պատասխանն ընդամենը 5 րոպեի ընթացքում: Բանկի հաշվետեր հաճախորդները հնարավորություն ունեն նաև օնլայն ռեժիմով ստորագրել վարկային պայմանագիրը՝ Բանկի հետ շփումն ամբողջովին տեղափոխելով առցանց հարթակ:

Ավտոմատ ձևով հաստատվող Օնլայն Բիզնես վարկերի վերաբերյալ տեղեկատվական տեսահոլովակին և ծառայության ամբողջական պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ։

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ