19 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ես չեմ կարող մերժել իմ մարտական ընկերներին, որոնք այսօր պահանջ ունեն. Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ նախագահ առաջադրվելու մասին /տեսանյութ/

Սասուն Միքայլեյանը պնդում է՝ ԵԿՄ նախագահ դառնալը իր նախաձեռնությունը չէ, կա պահանջ: «Ես չեմ ուզում, պահանջ կա», – լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Միքայելյանը՝ հավելելով. «Ես չեմ կարող մերժել իմ մարտական ընկերներին, որոնք այսօր պահանջ ունեն»։ Կոնկրետ ի՞նչ փոփոխությունների կենթարկվի ԵԿՄ-ն՝ Սասուն Միքայելյանը չհստակեցրեց։ Նա ընդգծեց, որ անհրաժեշտ են մի շարք փոփոխություններ, այդ թվում բարձրացնել […]

Ոչ մի թիվ, ոչ մի տոկոսային աճ. Ծառուկյանը դժգոհ է Կառավարության ծրագրից /տեսանյութ/

 ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին Կառավարության ներկայացրած ծրագիրը այնքան էլ չի գոհացրել, նա պնդում է՝ ծրագիրը պետք է փոփոխության ենթարկվի: Այս մասին ԲՀԿ նախագահն ասաց այսօր՝  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ: «Տնտեսական հեղափոխության համար ես ասեցի, որ անհրաժեշտ են ժամկետներ, գումարի աղբյուր և մեխանիզմ: Հիմա մենք այսօր ասում ենք գյուղատնտեսության զարգացում պետք է լինի, բայց գումար […]

Տնտեսական հեղափոխությունը պատրաստվում ենք իրականացնել նույն գործիքակազմով, ինչով հնարավոր եղավ քաղաքական հեղափոխությունը. Նիկոլ Փաշինյան

Այսօր ազգային ժողովի նստաշրջանի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով կառավարության 5-ամյա ծրագիրը, պատասխանել է վերջին օրերին ամենաշատը հնչող հարցին՝ ինչպե՞ս է իր ղեկավարած կառավարությունը իրականացնելու տնտեսական հեղափոխությունը։ Նա հստակեցրեց, որ կառավարության ծրագիրը հիմնված է «Իմ քայլը» դաշինքի ծրագրի վրա, որի հիմքն իր հերթին 2013 թվականին հիմնադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրն է։ «Տնտեսական հեղափոխությունը մենք պատրաստվում […]

Հեղափոխությունը արբեցնում, ապա խժռում է իր զավակներին. փախել են երկրից

1789-ին մեկնարկած ֆրանսիական հեղափոխության 10 տարվա ցիկլի մեկնարկի ժամանակ սիրո և հանդուրժողականության կոչեր էին հնչում: Սակայն դա շատ կարճ տևեց: Այդ կոչերի կրողները շեղվեցին իրենց գծից և արդյունքում գլխատվեցին: Հատկապես ծանր գին վճարեցին ժիրոնդիստները, որոնք իշխանությունից զրկվեցին հեղափոխության մեկնարկից 4 տարի անց: 1917-ի փետրվարյան հեղափոխությունից ամիսներ անց՝ հուլիսին, Կերենսկին դարձավ Ռուսաստանի ժամանակավոր կառավարության ղեկավարը: Հեղափոխական […]

Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել ինքն իրեն. 168 Ժամ

«Այսօր խորհրդարանը սկսելու է կառավարության ծրագրի քննարկումը։ Որքան այն կտևի, դժվար է ասել։ Մյուս կողմից՝ դատելով կառավարության ծրագրի վերաբերյալ արդեն իսկ հնչած քննադատություններից, հիմնավոր ու փաստարկված քննադատություններից, քննարկումները կարող են տևել երկար, շատ երկար։ Բայց դրանից կառավարության ծրագիրը հազիվ թե փոփոխության ենթարկվի։ Ինչպես որ որևէ փոփոխության չենթարկվեց Կառավարության կառուցվածքի մասին օրենքը, որի վերաբերյալ վարչապետ Նիկոլ […]

Ինչ տնտեսական հեղափոխության մասին է խոսքը. Փաշինյանն այլևս չի հիշում, թե ինչ էր ասում գազի, էլեկտրաէներգիայի կամ ջրի ուռճացված սակագների վերաբերյալ. 168 Ժամ

Ազգային ժողովում կմեկնարկի կառավարության գործունեության ծրագրի քննարկումը։ Անկախ նրանից,թե ծրագիրը որքանո՞վ է արտահայտում հասարակության շրջանում եղած սպասումները և որքանո՞վ է տեղավորվում քաղաքական իշխանության կողմից նախկինում տրված խոստումների շրջանակներում, այն անխոս կընդունվի։ Իսկ թե ինչ կստանա դրանից հանրությունը, այլևս կարևոր չէ։ Մի բան միանշանակ է, որ կառավարությունը շարունակում է ճռճռան հայտարարություններով խաղալ հասարակության զգացմունքների վրա։ Քանի […]

Հանրապետությունում երիտասարդներից կազմված գող հանցախումբ է գործում. Ժողովուրդ

այս օրերին իրավապահ համակարգը, մասնավորապես` ոստիկանությունը, փորձում է գողությունների հետ կապված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել շատ ավելի մեծ թափով: «Ըստ մեր աղբյուրների` համայնքային ոստիկաններն այցելում են և՛ մարդանց բնակարաններ, և՛ խանութներ ու օֆիսային տարածքներ, հետաքրքրվում, թե որքանով է ապահովված անվտանգությունը: Իսկ պատճառներից մեկն էլ այն է, որ իրավապահ համակարգն օպերատիվ տեղեկատվություն ունի՝ հանրապետությունում երիտասարդներից կազմված գողություն […]

Թեժ պայքար ոստիկանապետի աթոռի համար. Փաստ

Թերթի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնանկ կարվի ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Ոստիկանապետի՝ «իր տեղում չլինելու» մասին տարբեր հրապարակումներով «Օվերտոնի պատուհանի» սկզբունքով փորձ է արվում հանրության մոտ Օսիպյանի հրաժարականի պահանջ ստեղծել: Ոստիկանապետի պաշտոնի համար արդեն բավական թեժ մրցակցություն է սկսվել: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի