03 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարության հարվածի ուժն իրենց ծնոտին կզգան. Փաշինյանին զայրացրել է գազի թանկացումը /տեսանյութ/

Երեկվանից սոցցանցերը հեղեղված են տեղեկատվությամբ, որ ավտոգազալցման կայաններում գազի թանկացում է տեղի ունեցել: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց, որ հրավիրել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Կոտոլյանին, որպեսզի տեղեկատվություն տա, թե ինչ է կատարվում: Վերջինս նշեց, որ որպես այդպիսի գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել. […]

Մեհրիբան Ալիևան պատասխանեց Աննա Հակոբյանին

Մեհրիբան Ալիևայի կատաղությունը և հայ դավաճանների խրախճանքը․․․ Ադրբեջանի նախագահի առաջին տեղակալ և համատեղությամբ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան, շարունակելով ամուսնու հակահայկական ագրեսիվ հռետորաբանությունը, կատաղել է և սպառնացել հայերին… Բազում շինարարական-վերականգնողական վիրահատություններ անցած սույն տիկինը, ում երեսի միմիկաները չեն աշխատում և մշտապես նույն «կադրի» վրա են, ազերի հաշմանդամ ասկյարների հետ հանդիպման ժամանակ մկկացել է. […]

Նորմալ է՞, որ վարչապետի տիկինը ՀՀ բյուջեի հաշվին մեկնում է ԱՄՆ միջոցներ հավաքագրելու իր մասնավոր, ավելի ճիշտ կլինի ասել, անձնական հիմնադրամների համար

«Ազգային Առաջընթաց» կուսակցության նախկին անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լուրերի թողարկումով վարչապետի տիկնոջ ԱՄՆ պաշտոնական այցն են մեկնաբանում: Մեկնաբանն ասում է, որ նպատակը «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների համար միջոցներ հավաքելն է: Ուզում եմ հասկանալ, նորմալ է՞, որ վարչապետի տիկինը ՀՀ բյուջեի հաշվին մեկնում է ԱՄՆ միջոցներ հավաքագրելու իր մասնավոր, ավելի […]

Լիլիթ Մակունցը տարել է Լենա Նազարյանից, Էդմոն Մարուքյանին «անկյուն» են գցել. Հրապարակ

Մարտի 25-ին ԱԺ խորհուրդը վերջապես հաստատեց նոր խորհրդարանի բարեկամական խմբերի կազմն ու ղեկավարներին, որը ՀՀԿ-ական պառլամենտի բարեկամական խմբերի «քոփի-փեստն» է` քանակով, հիմնական ուղղություններով: Սակայն «նրբերանգներն» այլ տեղ են. Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար է նշանակվել Լիլիթ Մակունցը․ նախկինում Արփինե Հովհաննիսյանն էր, ասել է թե` փոխնախագահ Լենա Նազարյանին չի վստահվել այդ կարևոր ուղղությունը: Ի դեպ, Մակունցը Լենայի ձեռքից […]

Պետք է պատրաստվել պատերազմին: Նիկոլ Փաշինյանը պետք է շտապի. 168 Ժամ

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են հակամարտության կողմերին կոչ անել պատրաստվել խաղաղության, Հայաստանի քաղաքական դիսկուրսում քննարկվում է պատերազմի հնարավորությունը։ Եվ այս հայտարարությունները, այս մոտեցումներն իրավիճակին միանգամայն համարժեք են թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ։ Հաշվի առնելով Ադրբեջանի վարքագիծը՝ Հայաստանն ու Արցախն այլ տարբերակ չունեն, քան մշտապես պատրաստ լինել պատերազմի։ Եվ եթե իրավիճակային՝ կարճաժամկետ առումով այս թեզը […]

Այդպես էլ չներեցին. Ժամանակ

Մարտի 26-ին ՄԱԿ-ի՝ պաշտպանության նախա­րարների խաղաղապահության համաժողովին մաս­նակցելու նպատակով ԱՄՆ մեկնած ՀՀ պաշտպանու­թյան նախարար Դավիթ Տոնոյանը որևէ հանդի­պում չի ունեցել ԱՄՆ պաշտպանական գերա­տեսչությունում՝ Պենտագոնում: ԱՄՆ իշխանություն­ներն այդպես էլ չեն կարո­ղանում մարսել Հայաստանի՝ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու որոշումը և ամեն հարմար առիթով ի ցույց են դնում իրենց վերաբերմունքը: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

Իշխանության մեջ դաժան պայքար է, ո՞վ կդիմանա. Փաստ

Նախօրեին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կառավարության աշխատակազմում աշ­խատանքից ազատվել են վարչապետի արարողակարգի պետ Ալեքսանդր Մխիթարյանը, կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարի­տա Ազարյանը և աշխատակազմի ղեկավարի տե­ղակալ Արթուր Սարգսյանը: Եթե սրան գումարենք նաև Հայկ Այվազյանի ազա­տումը, ստացվում է, որ եթե սկզբնական շրջանում ՀՀԿ-ականներին և, այսպես կոչված, «այլախոհներին» էին աշխա­տանքից ազատում և մաքրում իրենց […]

Թանկացումներ. ալյուրը բարձրացել է 4, հացը՝ 1.3, թռչնամիսը՝ 2,1 տոկոսով. Ժողովուրդ

Այս տարվա մարտ ամսվա ընթացքում, պաշտոնական տվյալներով՝ ալյուրի գինը բարձրացել է 4, հացինը՝ 1.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0.1 տոկոս գնաճ: Այն հիմնականում պայմանավորվել է ոչ պարենային ապրանքների 0.6 տոկոս գնաճով: Փոխարենը նույն ժամանակահատվածում էժանացել է մսամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը: Մսամթերքի շուկայում արձանագրված […]

Ազգային ժողովի շենքում հրդեհ է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 4-ին, ժամը 01:38-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ազգային ժողովի շենքի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել:  Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ եւ  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան 19 հասցեում […]

Երբ անցնի վերտալյոտով ֆռֆռալու և զոնտիկ պահող ունենալու գյոռմամիշական էյֆորիան, ռեժիմը կանգնելու է խնդիրը ձևակերպելու պրոբլեմի առաջ. Աղասի Ենոքյան

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը գրում է. «Մամուլն ու ֆեյսբուքը ասում են, որ Նիկոլ Փաշինյանի թիմում սկսում են ինտրիգներն ու դրանց հաջորդող քաոսը։ Առանց «կեղծ լուրերի» էլ, նայելով ձերբակալությունների ու պաշտոնանկությունների ցանկին, կարելի է նման հետեւությունն անել։ Այս իրավիճակը սպասելի էր, քանի որ ոչ թիմը, ոչ էլ ղեկավարը չգիտեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված