05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարչապետի մոտ առաջացել է անսխալականության սինդրոմ /տեսանյութ/

«Վարչապետը այս մեկ տարվա ընթացքում գնաց եվրոպական երկրներ, բայց Եվրամիության ոչ մի ադնամ երկրի չի գնացել»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն  ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իր հեղինակությունն ընկնում է, բայց կարծում է, որ դրա պատճառն այն է, որ նախկին իշխանության ներկայացուցիչները միլիոններ են ծախսում, ֆեյքեր են պահում, որոնք մանիպուլացնելով ժողովրդի գիտակցությունը, իջեցնում են իր վարկանիշը։ Բնականաբար ստեղծվում է իր մոտ այդ պատկերը, որ ինքը ճիշտ է, շրջապատն ամբողջովին սխալ է և պետք է պայքարել դրանց դեմ։ Իր մոտ առաջ է գալիս թշնամիներ փնտրելու երևույթը, նա միշտ թշնամի է փնտրում, մի տեղ թշնամին ԲՀԿ-ն է, մի տեղ՝ մաքսայինի այդ երիտասարդը, մի տեղ հանրապետականը՝ որը անձանգիր էր տվել տրանսգենդեր քաղաքացուն, չնայած անձնագիր ոստիկանությունն է տալիս։ Նրա մոտ առաջացել է անսխալականության սինդրոմ»,- նշեց քաղտեխնոլոգը։

Henaran.am-ի հարցին՝ հնարավոր է ժողովուրդն էլի փողոց դուրս գա՝ Բադալյանը պատասխանեց. «Ժողովուրդն ինքնաբուխ փողոց դուրս չի գալիս, դրա համար պետք է ինչ-որ կառույց լինի, որ դա կազմակերպի»։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ