02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սպայկա» ընկերության շուրջ ծավալված աղմուկից հետո ՔՊ-ականները գովազդում են նոր ընկերություն

Միրգ-բանջարեղեն մթերող «Սպայկա» ընկերության շուրջ ծավալված աղմուկից հետո շուկա է մուտք գործում նոր ընկերություն: Խոսքը «Բեստ Ֆրութ Լոգիստիկս Ցենտր» ընկերության մասին է, որը ևս զբաղվում է պտուղ-բանջարեղենի մթերմամբ: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է ընկերության տնօրեն Արման Ամիրաղյանը: «Մեզ մոտ շինարարական փուլն ավարտվել է, հիմա սպասում ենք, որ Եվրոպայից հասնեն ագրեգատորները, որտեղ սառեցվելու է այդ ամենը: […]

Երբ Ալիևը հայտարարում է, որ իր թշնամին համայն հայ ժողովուրդն է և դուք լռում եք, Եվրոպայում ռասիզմի և անհանդուրժողականության աճի պատասխանատու դառնում եք նաև դուք

Երբ Ալիեւը հայտարարում է, որ իր թշնամին համայն հայ ժողովուրդն է եւ դուք լռում եք, Եվրոպայում ռասիզմի եւ անհանդուրժողականության աճի պատասխանատու դառնում եք նաեւ դուք եւ պատահական չէ, որ երեկ այստեղ Լեյլա  Յունուսը հայտարարեց,  որ Ալիեւին Հայաստանի հետ խաղաղություն պետք չէ: Այսօր ԵԽԽՎ-ում, քաղաքական առաջնորդների դերը ռասիզմի եւ անհարդուրժողականության դեմ պայքարում զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է […]

Արմեն Աշոտյանը լավ լուր ունի /տեսանյութ/

Ապրիլի 10-ին Բրյուսելում կայացավ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (CDI) գործադիր կոմիտեի հանդիպումը: Հավաքի օրակարգում էր նաև Հայաստանի Հանրապետական Կուսակցության կողմից առաջադրված Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Փաստաթուղթը Բրուսելում ներկայացնում էր ՀՀԿ փոխնախագահ, բանաձևի հեղինակ Արմեն Աշոտյանը: Քննարկումների արդյունքում հանդիպման պատվիրակներն ընդունեցին Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Արմեն Աշոտյանը կարևորեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի […]

Մենք ստիպված պիտի լինենք սկզբից լուծել խանգարողների հարցը. Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մեկ տարվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է իր գլխավորած կառույցի գործունեության ծավալուն «Տարեկան հաղորդումը», որն ամփոփում է ոչ միայն կատարված աշխատանքը, այլև դատական իշխանության բարեփոխումների ռազմավարական առաջնահերթությունները: Անիմացիոն տեսահոլովակների միջոցով ներկայացվել են մեկ տարվա ընթացքում դատական իշխանության մշտադիտարկման արդյունքներն ու էլեկտրոնային […]

Ռոբերտ Քոչարյանը մանրամասն խոսել է. հայտնի է՝ երբ կհրապարակվի վճիռը /տեսանյութ

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանը որոշումը կհապարակի ապրիլի 11-ին։ «Ռոբերտ Քոչարյանը շատ երկար, մանրամասն ելույթ ունեցավ, նկարագրեց մանրամասները», – քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում նիստերի դահլիճից դուրս գալով լրագրողներին ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։ Քոչարյանի ելույթում, ըստ փաստաբանի, նորություններ չեն եղել. նա կրկնել է […]

Կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը

Ապրիլի 15-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը, որը կազմակերպվել է Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից, անց է կացվում հանրապետության բազմաթիվ գրադարաններում արդեն երկար տարիներ: Շաբաթն այս տարի նվիրված է մեծանուն բանաստեղծ Հովհ. Թումանյանի և երգահան-կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակներին: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը յոթնօրյակին իր մասնակցություն կունենա իր հարկի տակ կազմակերպելով ստեղծագործությունների քննարկումներ, վիկտորինաներ, ցուցահանդեսներ, […]

Մանկապատանեկան մամուլը չի ստացել տպագրության համար պետական բյուջեով նախատեսված մոտ 40 մլն դրամը

Օրերս հայտնի դարձավ, որ մանկապատանեկան մամուլը՝ ի դեմս «Ծիծեռնակ», «Կանչ» և «Աղբյուր» պարբերականների, չի ստացել տպագրության համար պետական բյուջեով նախատեսված մոտ 40 մլն դրամը։ Նրանց խմբագիրների տեղեկացմամբ՝ գումարը համամասնորեն իրենց տրամադրելու փոխարեն՝ առաջարկել են մասնակցել տենդերի, այն դեպքում, երբ դեռևս 1990թ. ՀՀ Գերագույն խորհուրդը որոշում է կայացրել պետական հովանավորության ներքո վերցնել վերոնշյալ մանկապատանեկան մամուլը։ Տարակուսելի է, […]

Մեղսունակ անմեղությամբ պատահական գովաբանում Ալիեւի և տիկնոջ զբոսանքը և Ալիևների սելֆիները

Պատահականություններ բոլորիս կյանքում էլ լինում են, սակայն քաղաքական պատահականություններին հավատալն այնքան էլ հեշտ չէ: Այն պարագայում, երբ պատահականություններից, միջադեպերից, հանրային հնչեղություն ստացող քաղաքական վրիպումներից, թյուրըմբռնումներից խուսափելու համար քաղաքական ղեկավարության ու նրան ածանցյալ անձանց հետևում աշխատում է մասնագետների մի հսկա թիմ. նախապլանավորում օրակարգ, պատրաստում ելույթներ, հղկում արտաքին տեսքի պատշաճություն և ներկայանալիություն….և այլն, և այլն, և այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի