22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Որ տեղիս խփեցիր` այդ տեղս ուտես», կամ մի փոքրիկ դիպված Վլադիմիր Կարապետյանի կյանքից

Ուրեմն հեռավոր 2011 թվականն էր ու Ոստիկանության կենտրոնի բաժանմունք էին տարել ՀԱԿ երիտասարդներին, ի դեպ հենց այդ միջադեպից հետո դադարեցվեցին ՀԱԿ-Իշխանություն երկխոսությունը, որի արդյունքում պատժից վաղաժամ ազատվեց Նիկոլ Փաշինյանը:

Ոստիկանության դիմաց հավաքվել էինք բերման ենթարկված երիտասարդներին աջակցելու (ես այդ ժամանակ ՀՀՇ անդամ էի դեռևս) բավականին բազմամարդ հավաք էր: Այդ ժամանակ Կենտրոնի ոստիկանությունը ՀԺ-ի խմբագրության մոտակայքում էր գտնվում և բավականին նեղ բակ ուներ: Ոստիկանական ուժերը երկու շարքից բաղկացած վերակարգով հսկում էր բակի ողջ երկայնքը, իսկ մասնակիցների քանակը գնալով ավելանում էր:

Հավաքին ներկա էր նաև Վարդգես Գասպարին, որը տեսնելով Ոստիկանական գազելը, միանգամից վազեց և պառկեց մեքենայի անիվների առաջ: Ես միանգամից շտապեցի դեպի Գասպարին, այդ պահին կողքիս էր նաև ներկայումս վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը (ի դեպ Վլադիմիրը Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում երկար տարիներ աշխատել էր ԱԳՆ-ում): Ոստիկանական գազելի վարորդը անգամ չէր նկատել Գասպարիին ու մեքենան փորձում էր դեպի առաջ քշել:

Մի քանի հոգով միանգամից մարմնով փակեցինք գազելի ճանապարհը, իսկ կարմիր բերետավորները այդ ընթացքում քարշ տվեցին Գասպարիին մեքենայի անիվների տակից և բիրտ ուժ կիրառելով մեզ սկսեցին հրել դեպի մայթեզր: Ես հարվածի ձայն լսեցի ու շրջվելով անմիջապես նկատեցի երկրորդ հարվածը, որն ուղղված էր Վլադիմիր Կարապետյանի հետույքին:

Բնականաբար այդ ընթացքում ես շատ ոչ ստանդարտ լեքսիկոնով էի արտահայտվում ոստիկանների հասցեին և նկատելով Վովայի այլայլված հայացքը սպասում էի, որ մի հայհոյանք էլ ինքը կտա և Վովան պոռթկաց. ջղայինությունից կարմրած դեմքով թեքվեց դեպի կարմիր բերետավորն ու թոքերում ինչքան շունչ ուներ գոռաց` «Որ տեղիս խփեցիր, այդ տեղս ուտեեեես… հասկացա՞ր այ այս տեղս (ափով հետույքին հարվածելով) ուտեեեես դու»: Մինչև ես փորձում էի ծիծաղս զսպել կարմիր բերետավորը պոռթկաց ու սկսեց բարձր ծիծաղել:

Այդ օրվանից ես տրամագծորեն փոխեցի վերաբերմունքս հարգելի Վլադիմիր Կարապետյանի մասին և հիմա, որ արդեն որերորդ անգամ նրա կողմից հայտարարություն-հերքումներ են լինում ես միանգամից հիշում եմ այդ օրը և ափսոսանքով արձանագրում մտքումս` «տեսնես էդ ոստիկանն ինչի՞ չկերավ Վովայի «այն տեղը», իսկ միգուցե դա անելով նա մեծ ծառայություն մատուցած կլիներ Հայաստանի Հանրապետությանը»:

Ասածս ինչ ա. Վլադիմիր Կարապետյանի գործունեությանը ըմբռնումով մոտեցեք, կամ մեղմորեն և քնքշանքով, ինքը բնավ մեղավոր չի, որ մամուլի խոսնակ է նշանակվել, ինքը շատ բարի անձնավորություն ա:

Նարեկ Սամսոնյան

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ