15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը չի՞ տիրապետում իրավիճակին. 168 Ժամ

Տնտեսական հեղափոխության այն մոդելը, որը որդեգրել է Նիկոլ Փաշինյանը, յուրահատուկ է իր ձևի մեջ։ Վարչապետին թվում է՝ միայն խոսքերով կամ հասարակությանը տեղի-անտեղի ազդակներ հաղորդելով ու մոլորեցնելով՝ հնարավոր է տնտեսական հեղափոխություն իրականացնել։ Լսելով նրա հայտարարությունները, կարելի է կարծել, թե Հայաստանում տնտեսական հեղափոխությունն արդեն իրականություն է։ Ոչինչ, որ հասարակությունն առայժմ ոչ մի կերպ չի զգում դրա արդյունքները։ […]

Միմիայն նախարարի «դաբրոյով». Հրապարակ

Ապրիլի 8-ին լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում տնօրենի ընտրությունը չի կայացել՝ դիմող չլինելու պատճառով։  Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին լրացել է նախկին տնօրեն Հասմիկ Բադալյանի պաշտոնավարման 5-ամյա ժամկետը, և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր թեկնածուին՝ մանկավարժականի դասախոս Լուսինե Բաբայանին, նշանակել էր ժամանակավոր պաշտոնակատար ու անմիջապես էլ դպրոցում աուդիտ սկսել, որ կանխի նախկին տնօրենի առաջադրման հավակնությունները, […]

Առաջ ես էլ էի աշխարհից ճանաչում ակնկալում. Դավիթ Սանասարյան

Ճիշտ է այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հարցերին ի պատասխան անփոփոխ մոտեցումս ներկայացրել եմ, սակայն մի անգամ էլ ասեմ. Ցեղասպանություն իրականացնողների և նրանց արածը ժխտող Թուրքիայի իշխանությանը մեր գլխավոր պատասխանը պետք է լինի հզոր բանակով և զարգացած տնտեսությամբ ուժեղ պետություն ստեղծելը, բազմանալն ու ժողովրդագրական նշանակալի աճ ապահովելը, կրթության ու գիտության ոլորտում նոր նվաճումներ ապահովելը, օրինակելի և իրավունքի […]

Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչինչ տեղի չի ունեցել․ Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչինչ տեղի չի ունեցել։ Եթե որեւէ բան փոխվել է, ապա միայն դեպի դրականը։ Այս մասին «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով, դեռեւս վարչապետի պաշտոնում ընտրվելուց առաջ ինքը հայտարարել էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որեւէ արմատական փոփոխություն չի լինելու։ «Մենք լիովին պահպանում ենք այդ գիծը։ […]

«Պայքարե՛ք ձեր կարծիքի համար, այլ ոչ թե հերթով իշխանություններին շողոքորթեք».Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր է կյանքը։ Այս մեկ տարվա ընթացքում շատ բաներ վերագնահատեցի, փորձեցի հասկանալ ու միգուցե նաև խմբագրել։ Երբ Փաշինյանն ու նրա պայքարի ընկերներն են փորձում քննադատել նախկին իշխանություններին, բնական եմ համարում։ Մարդիկ ունեցել են քաղաքական, մեղմ ասած, տարաձայնություններ և եղել ենք քաղաքական պայքարի տարբեր խաչմերուկներում։ Բայց, […]

Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛. Ամենասուրբ Երրորդութիւն, Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն: Եւ հիւանդաց բժշկութիւն, Ննջեցելոց արքայութիւն: Արի՛ Աստուած հարցն մերոց, Որ ապավենդ ես նեղելոց: Հա՛ս յօգնութիւն ծառայից քոց Լեր օգնական ազգիս Հայոց: Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛. Հայր երկնավոր,մեզ ողորմեա՛:

Մայրիկը մեռնում էր… այնպես ինչպես ապրել էր՝ զուսպ, առանց որևէ մեկին նեղություն տալու, սպիտակ սավանների մեջ պառկած

► Մայրիկը մեռնում էր… այնպես ինչպես ապրել էր՝ զուսպ, առանց որևէ մեկին նեղություն տալու, սպիտակ սավանների մեջ պառկած, հեզիկ, մաքուր, խաղաղ, մեն-մենակ մահվան դեմ, քանի որ հիմա գիտեմ, որ մարդը մեռնում է մենակ: Որևէ ցանկություն չունեմ բացատրելու, թե ինձ չի մխիթարում Մայրիկիս ութսունյոթ տարեկան լինելու հանգամանքը. նա շուտով հեռանալու է ինձնից և հարազատներին նվիրված տաքուկ ու […]

Եթե լավ բան ես անում, պատրաստ եղիր վատություն ստանալուն: Ռուբեն Վարդանյանը՝ իրեն վերագրվող փողերի լվացման մեղադրանքի մասին /տեսանյութ/

Ռուսաստանաբնակ խոշոր գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ փողերի լվացման վերաբերյալ իր հասեցին հնչած մեղադրանքներին: Ըստ Ռուբեն Վարդանյանի, ոչ բոլորին է ուրախացնում «Ավրորա» մրցանակաբաշխությունը:    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի