20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Միմիայն նախարարի «դաբրոյով». Հրապարակ

Ապրիլի 8-ին լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում տնօրենի ընտրությունը չի կայացել՝ դիմող չլինելու պատճառով։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին լրացել է նախկին տնօրեն Հասմիկ Բադալյանի պաշտոնավարման 5-ամյա ժամկետը, և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր թեկնածուին՝ մանկավարժականի դասախոս Լուսինե Բաբայանին, նշանակել էր ժամանակավոր պաշտոնակատար ու անմիջապես էլ դպրոցում աուդիտ սկսել, որ կանխի նախկին տնօրենի առաջադրման հավակնությունները, և տնօրեն դառնա իր հովանավորյալ Լուսինե Բաբայանը։

Սակայն բանն այն է, որ նախարարի հովանավորյալը չունի տնօրենի հավաստագիր և, հետևաբար՝ տնօրեն դառնալու իրավունք, ինչի պատճառով էլ, փաստորեն, մրցույթը չի կայացել և կձգվի այնքան ժամանակ, մինչև տնօրենի «տեղապահը» չստանա հավաստագիր։ Իսկ աուդիտը, փաստորեն, տվել է իր արդյունքը, և նախկին տնօրենը չի առաջադրվել

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ