21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հեռանում է պետական համակարգից

 Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահին՝ խնդրելով ազատել իրեն ԱԺ աշխատակազմի տեղեկատվական և վերլուծական վարչության պետի պաշտոնից։   «Պետական համակարգում աշխատանքային գործունեությունս սկսել եմ ՀՀ արդարադատության նախարարության առաջին կարգի մասնագետից, այնուհետև աշխատելով նաև ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ որպես օրենսդրության բաժնի պետ՝ հասնելով մինչև ԱԺ աշխատակազմի վարչության պետի պաշտոնի:  Անկախ […]

Ո՞վ է տվել Աննա Հակոբյանին խաղաղության աղերս հղելու մանդատ

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում հայտնել է, որ աջակցում է Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը. «Մենք ամբողջ սրտով հավատում ենք խաղաղ գործընթացին կանանց եւ երիտասարդների մասնակցության կարեւորությանը: Կանայք հակամարտության կարգավորմանը նոր հեռանկար են հաղորդում եւ մենք աջակցում ենք կանանց ներգրավմանը խաղաղության հաստատման մեջ»: Միրոսլավ Լայչակը, ով […]

Գողն առաջինն է ասում՝ բռնիր գողին. Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին ոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է այսօր կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի՝ ԱԱԾ պետին տրված հանձնարարությանը՝ բացահայտել ֆեՏարիներ շարունակ իմ մտահոգությունն ու վդովմունքն եմ հայտնել ապատեղեկատվության, սուտ-ֆեյք լուրեր հրապարակելու, պատվիրելու եւ տարածելու դեմ: Թե իշխանություն եղած ժամանակ, թե դրանից հետո՝ մինչ օրս ականատեսն եմ եղել իմ համեստ անձի, գործընկերերի նկատմամբ թիրախավորված ֆեյք-նյուզերի, նպատակադրված […]

17-ամյա պարուհին հղիացել է իր կամքին հակառակ սեռական կապից

 Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 2-ին տեղի ոստիկանություն դիմած քաղաքացու դիմումի փաստով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: 17-ամյա Ալլա Չ.-ն դիմել է ոստիկանություն և հայտնել, որ այս տարվա փետրվարին իրենց քաղաքում գործող պարային համույթի հանդերձարանում իր պարային զուգընկեր Էդգար Ս.-ն իր կամքին հակառակ հանդերձարանում սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, ինչի հետևանքով ինքը […]

«Սպիտակցի Հայկոյին» մեղադրանք է առաջադրվել

 2018թ. դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում տեղի ունեցած կրկնակի վրաերթի գործով մեղադրանք է առաջադրվել հայտնի երգիչ Հայկարամ Ղևոնդյանին, ով ավելի հայտնի է «Սպիտակցի Հայկո» անունով: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Ղևոնդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:    

Ռոբերտ Քոչարյանի կալանքի երկարաձգման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց. վաղը, հնարավոր է, նա ելույթ ունենա

Վերաքննիչ քրեական դատարանում hետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:   Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանն ասաց, որ նիստը հետաձգվել է, այն կկայանա վաղը՝ ժամը 12։00-ին։ «Վաղը ես կշարունակեմ ու […]

Կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ ապրիլի 8-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Ո՞վ է վարչապետին տվել բանկային գաղտնիքները

Կենտրոնական բանկը կարծես թե գոհ է նոր կառավարության հետ աշխատանքից։ Համենայնդեպս, երբ հարցնում ես՝ ինչպես են կառավարության հետ հարաբերությունները, ԿԲ-ականների դեմքին ոգեւորություն է հայտնվում։ Նրանք ազատված են հին իշխանությունների «ճիրաններից», հիմա իրենց ավելի անկախ են զգում՝ ոչ միայն օրենսդրական առումով։ Թեեւ շատերը տարակուսում են՝ կառավարությունները փոխվում են, ԿԲ-ն ու Արթուր Ջավադյանը` մնում։ Նրանք անփոխարինելի են։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի