14 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի նախագահը տեղյակ չէ, Հայաստանի պաշտպանության նախարարն էլ բացառում է: Ով է վարչապետին դրդում. Ազգ

Չգիտեմ ով, բայց վարչապետին զեկուցել են, թե Հայաստանում եւ Արցախում նախկին ռեժիմի մրուրային զանգվածներ կան, որոնք իրենց մթագնած ուղեղներում փայլեցրել են ազգադավ մի ծրագիր: Այն էՙ դավադիր պատերազմ հրահրել Ադրբեջանի հետ, որոշ հողեր հանձնել թշնամուն եւ հողատվության մեղքը բարդել Հայաստանի մաքրամաքուր իշխանության վրա, որը, ինչպես Լենին պապիկը, չի ուտում, չի քնում եւ գիշերուզօր հայ ժողովրդի […]

Փաշինյանը հստակ ուղերձ է տալիս Ադրբեջանին, որ կարող եք հանգիստ հարձակվել. քաղաքագետ

Երբ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարում է, որ «դավադիր ուժերը» փորձում են պատերազմ հրահրել Արցախի դեմ, որպեսզի պարտության մեղքը հետո բարդեն ՀՀ իշխանությունների վրա, ինձ մոտ համոզմունք է ստեղծվում, որ նա կա՛մ ստում է, կա՛մ էլ հանցավոր անտարբերություն է ցուցաբերում այն սպառնալիքների հանդեպ, որոնց մասին խոսում է։ Ես հակված եմ առաջին տարբերակին, որովհետև հայկական երկու պետություններում […]

ԱԺ լսումները նախապես կայացված որոշումներին թափանցիկության ու ներառականության շղարշ հաղորդելու դրսևորում են. «Իրավական ուղի»

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը չի մասնակցելու ԱԺ-ում հրավիրված լսումներին անցումային արդարադատության մասին:  ՀԿ հայտարարության մեջ նշվում է․ «Ազգային ժողովի նախագահի կողմից մայիսի 13-ին հայտարարվել էր, որ այսօր՝ մայիսի 24-ին, հրավիրվում են խորհրդարանական լսումներ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով։ Հայտարարվում էր, որ «լավագույն լուծման համար պարտադիր նախապայման են առավելագույնս ներառական լայն քննարկումները»։ Մինչդեռ, նախքան այդ […]

Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրել (լուսանկար)

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրել, այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։ Գագիկ Հարությունյանը, հիշեցնենք, ԲԴԽ նախագահ էր ընտրվել 2018 թվականի մարտի 5-ին։ Մայիսի 20-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր արգելափակել բոլոր դատարանների մուտքերը, մի խումբ քաղաքացիներ շրջափակել էին նաև Բարձրագույն դատական խորհրդի շենքը։ Բացի այդ, մի խումբ քաղաքացիներ պահանջում էին […]

«Լսումները կրում են զուտ ձեւական բնույթ եւ միտված են պատրանք ստեղծելուն». Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Այսօր՝ մայիսի 24-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հրավիրվել են խորհրդարանական լսումներ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով։ Խորհրդարանական լսումների ձեւաչափը ինքնին ենթադրում է բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքների հաշվառմամբ գնահատականի ձեւավորում, սակայն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների հայտարարությունները, առանց համապատասխան օրենսդրական փոփոխություննեների անցումային […]

Փաշինյանի ողբերգությունը

Այո, խաղը փոխվեց, սակայն դեռ վերջնական հստակեցում չկա: Միմյանց նկատմամբ անողոք կողմերը դեռ մարտավարություն են մշակում։ Խաղն առայժմ ընթանում է գորգի տակ: Կողմերը շատ են, փորձենք հասկանալ շահերը: Իշխանություն. վերջինս, որը սխալների կասկադի դեֆիցիտ չունի, թույլ տվեց անցնող մեկ տարվա իր գերագույն սխալը` ցայտնոտի ու պատային վիճակի պատճառով: Իշխանությունը տեղեկացված էր, որ դատարանը ոչ միայն […]

Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Աշխարհահռչակ դիրիժոր Հարրի Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի դեմ։ Դիրիժորը պահանջում է անվավեր ճանաչել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019թ. հունվարի 14–ի վարչապետի որոշումն, ինչպես նաև Նազենի Ղարիբյանի 2019թ. մարտի 3–ի Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը։ […]

Անակնկալ. ինչու հանձնվեց Արամ Սիմոնյանը. Ժամանակ

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի դիմումը անակնկալ է եղել ոչ միայն աշխատակազմի, այլ անգամ ընտանիքի համար: Ճիշտ է, Սիմոնյանը երկար ժամանակ բողոքում էր, որ իր բոլոր քայլերը խոչընդոտվում են, որ իրեն թույլ չեն տալիս աշխատել, բայց նա որոշել էր դիմադրել: Սիմոնյանի դիմադրությունը, ամենայն հավանականությամբ, հնարավոր է եղել կոտրել այն ժամանակ, երբ նա տեղեկացել է, որ […]

Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ: Ազգային ժողովի այգին փակ է քաղաքացիների համար /տեսանյութ/

ԱԺ-ի մուտքի մոտ բողոքի ակցիա իրականացնող Նարեկ Մալյանը տեղեկացնում է, որ ԱԺ այգու մուտքը փետրվարի 19-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշումով փակվել է:  «Մեզ արգելում են մտնռլ ԱԺ տարածք: Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին որոշում է կայացրել սահմանափակել քաղաքացիների մուտքը»,-ասաց Նարեկ Մալյանը:  Հիշեցնենք, ԱԺ մուտքը բացվել էր 2018թ. վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով, որի արդյունքում հոկտեմբերի 2-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի