08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

10.000 դոլար կտան՝ հեռախոսից 1 ամիս հրաժարվելու դիմաց. /Տեսանյութ/

Յոգուրտ արտադրող իսլանդական ընկերությունն առաջարկում է 10,000 դոլար վճարել մասնակիցներին, ովքեր մեկ ամիս տևողությամբ «թվային դետոքս» են անցնում՝ հեռախոսը տուփի մեջ կողպելով: Siggi’s Dairy-ն, որը հայտնի է իր իսլանդական ոճի մածունով, ասել է, որ իր «թվային դետոքս» ծրագիրը 10,000 դոլար կառաջարկի մասնակիցներին, ովքեր պատրաստ են մեկ ամսով հրաժարվել իրենց հեռախոսներից և կողպել նրանց հատուկ պահարանում: […]

Մի քանի օրից հայոց բանակի վերակազմավորման տարեդարձն է․ Լևոն Նազարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի քանի օրից հայոց բանակի վերակազմավորման տարեդարձն է։ Նույն իրականությունում Հայաստանի հակահայ իշխանությունը փորձում է “Հայոց պատմություն” հասկացությունը փոխարինել Հայաստանի պատմություն բառակապակցությամբ։ Պատմությունն իր փիլիսոփայությունն ունի, որովհետև այն մարդկանց, հերոսների, նրանց մաքառումների, անկումների ու վերելքների պատմություն է, այլ ոչ թե կադաստրի վկայականից զուրկ անշարժ գույքի։ […]

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարության օրոք այս գիտակցումը դարձավ հիմնարար․ Միքայել Գրիգորյան

ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կրթությունն առանցքային դեր է խաղում անհատների և հասարակության զարգացման գործում: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարության օրոք այս գիտակցումը դարձավ հիմնարար։ Որակյալ կրթության սկզբունքները՝ շեշտը դնելով մարդկային զարգացման վրա, նպաստեցին այն քաղաքացիների զարգացմանը, որոնք պատրաստ էին երկիրը տանել դեպի տնտեսական և մշակութային բարգավաճում: 2008 թվականից […]

Արևմուտքը կոշտացնում է Ադրբեջանի նկատմամբ քաղաքականությունը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արևմուտքը կոշտացնում է Ադրբեջանի նկատմամբ քաղաքականությունը, որի դրսևորումներից մեկը` Եվրոպայի խորհրդրի խորհրդարանական վեհաժողովից Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների չվավերացումն է, ինչը նշանակում է, որ նվազագույնը 1 տարով Ադրբեջանի պատվիրակությունը հեռացվում է ԵԽԽՎ-ից: Սա մեծապես պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն իր գործողություններով մեծ վնաս է հասցնում […]

Շուրջ 25,000 դոլարի թեյավճար են թողել հայտնի թուրք խոհարարին. /Տեսանյութ/

Հայտնի թուրք խոհարար Սոլթ Բեն, ով հայտնի է ուտեստը աղով համեմելու ինքնատիպ ձևով, ենթարկվել է կատաղի քննադատության, երբ ցուցադրել է Դուբայի իր ռեստորանից 108.500 դոլար արժողությամբ չեկ։ 40-ամյա թուրք խոհարարը, ում իսկական անունը Նուսրեթ Գյոքչեն է, պատրաստում է ոսկեպատ մսեր, որոնք շատ թանկ արժեն: Newsflash-ի փոխանցմամբ՝ քննադատներն ասում են, որ նման ձեւով պարծենալը վիրավորանք է […]

Ոսկու հանքում թունելը փլուզվել է . կան զոհեր. /Տեսանյութ/

AFP-ի փոխանցմամբ՝ Մալիում ոսկու արդյունահանման վայրում թունելը փլուզվել է: Դրա հետևանքով 73 մարդ է զոհվել։ Ըստ Կանգաբա քաղաքի ոսկու արդյունահանողների ներկայացուցիչ Ումար Սիդիբեի՝ փլուզման պահին տեղում գտնվել է ավելի քան 200 հանքագործ։ Հիշեցնենք, որ Մալին ոսկու արտադրությամբ Աֆրիկայում առաջին տեղն է զբաղեցնում։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Ինքնաթիռը վթարի է ենթարկվել. /Տեսանյութ/

Կանադայի Արկտիկական հյուսիսարևմտյան տարածքներում փոքր մարդատար ինքնաթիռ է վթարի ենթակվել: Դժբախտաբար, վթարի հետևանքով օդանավի մեջ գտնվող 7 հոգուց 6 –ը զոհվել են, որից 4-ը՝ ուղևորներ: Ինքնաթիռը կործանվել է Ֆորտ Սմիթի մոտ։ Մեկ այլ ուղևոր վիրավորվել է և շարունակում է մնալ Ֆորտ Սմիթի հիվանդանոցում: Մանրամասները՝ կից տեսանյութում:

ԱԹՍ-ներ են մտել քաղաք. /Տեսանյութ/

Տուապսեի նավթի պահեստում հրդեհ է բռնկվել: Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի նախնական տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվ շտաբը չի հստակեցրել, թե ինչն է հրդեհի պատճառ դարձել, սակայն տարբեր հեռագրային ալիքների փոխանցմամբ՝ հրդեհից առաջ քաղաքում պայթյուններ են լսվել, ենթադրաբար հակաօդային պաշտպանության ուժերի աշխատանքից: Տեղի բնակիչները պնդում են, որ մի քանի անօդաչու թռչող սարքեր թռչում էին հրդեհից […]

Տեսլայի մրցակից Apple Car ավտոմեքենան կթողարկվի 2028թ. /Տեսանյութ/

Bloomberg-ի փոխանցմամբ՝ Apple Car ավտոմեքենայի թողարկումը հետաձգվում է մինչև 2028թ.: Եթե ի սկզբանե ընկերությունը պատրաստվում էր թողարկել ամբողջովին ինքնակառավարվող էլեկտրական ավտոմեքենա, ապա այժմ Apple-ը մտադիր է ստեղծել ավելի ավանդական էլեկտրական մեքենա՝ վարորդի աջակցության առաջադեմ համակարգով: Apple-ն այժմ կենտրոնանալու է վարորդի աջակցության գործառույթների վրա, որոնք նման են Tesla-ի Autopilot-ին (2+ մակարդակի համակարգ): Մանրամասները՝ կից տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի