07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Ինձ ենթարկել են հոգեբանական խոշտանգման, ստիպել են, որ ազատման դիմում գրեմ. մանկապարտեզի տնօրենը դիմել է ոստիկանություն

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում առ այն, որ իր սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենը։

Մանկապարտեզի տնօրենը՝ Ռուզաննա Դանիելյանը, InfoPort.am-ին հայտնեց, որ օրեր առաջ մանկապարտեզի տնտեսվարը գողություն է կատարել եւ դրանից հետո, երբ թաղապետարանի աշխատակիցները եկել եւ արձանագրել են գողությունը՝ չեն դիմել ոստիկանություն։

«Այլ հակառակը՝ մի քանի հոգով ինձ փակել են իմ աշխատասենյակում եւ հոգեբանական բռնությամբ ստիպել են, որ աշխատանքից ազատման դիմում գրեմ, այլապես խայտառակ կանեն, թե իբր ես հաց եմ գողացել։ Ես հայտնում եմ, որ գողություն չեմ արել, իսկ տնտեսվարի գողության հետ կապված թաղապետարանի աշխատակիցները չեն դիմել ոստիկանություն, քանի որ գողական ինչ-որ մարդկանց հետ է կապված տնտեսվարը», – մանրամասնեց տնօրենը։

Նա նշեց, որ տեղի ունեցածի վերաբերյալ ոստիկանություն է դիմել ու հաղորդում ներկայացրել հանցագործության մասին, մանրամասնելով. «Ինձ կանչել էին աշխատակազմ եւ ասել, որ պետք է մարդ գտնեմ՝ թաղապետ Մկրտչյան Ռազմիկի հետ հարաբերություններս կարգավորելու համար, ինչը ես չեմ կարողացել անել»։

Դանիելյանի խոսքով՝ նա աշխատանքից ազատման դիմումը հետ է ցանկացել վերցնել, սակայն դա ապրօրինաբար թույլ չեն տվել։

Դանիելյանը կրկին պնդեց՝ դիմումը գրել է թաղապետարանի աշխատակիցների մի քանի ժամյա խոշտանգումների ներքո, ինչի մասին հայտնել է ոստիկանությանը։

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ