13 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարծում եմ, հրամայական է Անվտանգության խորհրդի նիստում փակ ձևաչափով քննարկել այս հարցերը. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդյո՞ք մենք պատրաստ ենք: Ակնդետ հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին: ԱՄՆ-Իրան հակադրությունները թևակոխում են նոր փուլ, սպառնալով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությանը: Այս խնդիրը չի կարող չվերաբերել նաև Հայաստանին և Արցախին: Ակնհայտ է, որ տարածաշրջանային լարվածության աճը և հնարավոր զարգացումները լրացուցիչ սպառնալիքներ են ստեղծում երկու հայկական պետությունների համար: […]

Սերժ Սարգսյանը մասնակցում է Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպես հաղթել շախմատում» գրքի շնորհանդեսին

ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մասնակցում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 90-ամյակի առիթով լույս ընծայված` աշխարհահռչակ շախմատիստի «Գահերի խաղը. Ինչպես հաղթել շախմատում» գրքի շնորհանդեսին: Միջոցառմանը մասնակցում են նաև շախմատի ֆեդերացիայի անդամներ, գրոսմայստերներ, միջազգային վարպետներ, շախմատի տանն անցկացվող` Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրվան նվիրված կայծակնային […]

Գույքահարկի բարձրացման խնդրի մասին. Արմեն Գևորգյան

Վերջին շրջանի իրադարձություններն ինձ ստիպում էին ձեռնպահ մնալ մեր զարգացման ընթացիկ հարցերի վերաբերյալ հրապարակային հայտարարություններից և ելույթներից։ Սակայն երկիրը կանգնած է լուրջ արտաքին և ներքին մարտահրավերների առջև, և, անկախ ամեն ինչից, կարևոր եմ համարում իմ դիրքորոշումը հայտնել որոշ հարցերի շուրջ Թեման, որի մասին ես ցանկանում եմ իմ տեսակետը ներկայացնել, շատ գործնական նշանակություն ունի և բառացիորեն […]

Այն, ինչ ես եմ առաջարկում, շատ ավելի ուղիղ ժողովրդավարության դրսևորում է. Արարատ Միրզոյան

Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԺ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ներկայացրեց իր հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ըստ նրա՝ փոփոխությունները պայմանավորված են խորհրդարանական համակարգի տրամաբանությամբ, նաև նախատեսվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորում և գործառույթների ընդլայնում: Նախագծով առաջարկվում է փոխել ներկայիս կարգը, որ […]

Արցախում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ, ընդգրկված է շուրջ 10 000 զինծառայող (Տեսանյութ)

Համաձայն Արցախի Հանրապետության զինված ուժերի 2019թ. պատրաստության պլանի, հունիսի 17-ին՝ ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ: Համաբանակային կարևորության միջոցառումը, որում ընդգրկված են շուրջ 10 000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգեր, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր, կշարունակվի մինչև հունիսի 20-ը:   Հրամանատարաշտաբային […]

Հայկ Ալումյանը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանն այսօր Գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել և պահանջել հարուցել քրեական գործ։ Գլխավոր դատախազին հաղորդում ներկայացնելու առիթը ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցում հնչեցրած մի քանի արտահայտություններն են։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկ Ալումյանը մասնավորեցրեց՝ տեղեկացնելով, որ Գագիկ Ջհանգիրյանն իր հարցազրույցում ասել է, թե Ռոբերտ Քոչարյանի և […]

Միֆերը հօդս են ցնդում: Շարունակվող բռնության կոչերը կարող են բերել արյունալի ներքին հակամարտության

Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօորեն Արա Վարդանյանը գրում է․ «Հայաստանում տեղի ունեցած և շարունակվող փոփոխությունները հասկանալու համար նախ պետք է ճիշտ գնահատական տալ կատարվածին։ ի՞նչ է տեղի ունեցել անցած տարի՝ հեղափոխություն, իշխանափոխություն, թե իշխանության զավթում։  Տարիների ընթացքում Հայաստանում տարբեր անհատների, կուսակցությունների, տարատեսակ ոլորտների “պաշտպանների” և ՀԿ -ների կողմից իրականացվում էր իշխանության հանդեպ ատելության քարոզ։ Մեր […]

Ամազոնի ցեղերի ու մի քիչ էլ մեր իշխանությունների մասին. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ամազոնի ցեղերի ու մի քիչ էլ մեր իշխանությունների մասին 2008 թվականին լույս տեսավ հայտնի լեզվաբան Դենիել Էվերետի գիրքը՝«Մի՚քնիր, շուրջն օձեր են»։ Կարճ ժամանակում բեսթսելեր դարձած գրքում հեղինակը գրում էր, որ Ամազոնի հեռավոր բրազիլական ջունգլիներում ապրող պիրահա ցեղի լեզուն հերքում է լեզվի վերաբերյալ ընդունված կանոնները։ Նա պնդում էր, որ […]

Գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների Telegram ալիքը

Գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների Telegram ալիքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջը։ «Հարգելի աջակիցներ, գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների Telegram ալիքը: Բաժանորդագրվեք ալիքին հետեվյալ հղումով »,– ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի