12 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամբողջական իշխանություն՝ Ղարաբաղի յոթ շրջանների դիմա՞ց

Այս պահին տեղի է ունենում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու դիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ աշխատանքային նիստը: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամեն գնով գնում է անվերապահ կերպով դատական իշխանությունը բռնազավթելու ճանապարհով, և հասկանալի է, որ այդ ճանապարհին ունի արտաքին մութ ուժերի աջակցությունը: Ստացվում է, որ ՍԴ-ն բռնազավթելու դիմաց Նիկոլ Փաշինյանը ստանձնել է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու առաքելությունը: […]

Երբ իրենց հերոսները քայլածներն ու պառկածներն են, Նժդեհի մասին իշխանության խոսելը անհեթեթություն է. ազատամարտիկ /տեսանյութ/

Հետախույզ ազատամարտիկ Գևորգ Գևորգյանի կարծիքով՝ Հայաստանում մեկուկես տարի է ապազգային քաղաքականություն է վարվում, ինչի արդյունքում մեր հաղթանակած բանակի թիկունքն այսօր թուլացած է: Մանրամասները՝ տեսանյութում: 

Հայաստանը մեր ներկայությամբ կործանում են. «Թալին» ջոկատի հրամանատարը ահազանգում է /տեսանյութ/

«Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը ահազանգ է հնչեցնում՝ նշելով, որ հայ ժողովրդի գլխին ավելի քան երբեւէ մահացու վտանգ է կախված: «Հայաստանում ուզում են փոքր Հրեաստան ստեղծեն: Սիրելի ժողովուրդ, ուզո՞ւմ ես, որ Հայաստանը դարձնենք բարեկեցիկ երկիր, Հայաստանը դարձնենք հարուստ եւ հզոր պետություն»,-հարցնում է ազատամարտիկը՝ հավելելով, թե 30 տարի է բոլորը խոսում-խոսում են, բայց արդյունքում Հայաստանը վերացվում […]

Հրաժարական տալու ժամանակն է, քանի դեռ պետական բյուջեն ամբողջությամբ չի ծառայել վարչապետին ու ընտանիքին

Թե՛ մամուլը, թե՛ ընդդիմությունը, թե՛ հանրությունը բազմիցս քննադատել է պաշտոնյաներին՝ անիմաստ ու շքեղ ծախսերի համար։ 30 տոկոս աղքատություն, երկնիշ թվով գործազրկություն ունեցող երկրում նման շռայլությունն անթույլատրելի է։ Մանավանդ անթույլատրելի է, երբ հայտարարել ես, որ դու ժողովրդի ծոցից ես դուրս եկել, ժողովրդի մի մասնիկն ես։ Բայց ինչպես ասում են՝ ախորժակն ուտելիս է բացվում, գրում է yerevan.today-ը՝ ներկայացնելով […]

Աննա Հակոբյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա են գտնվել շվեյցարական Կարմիր խաչի` Հայաստանին նվիրված բարեգործական երեկոյին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 12-ին Ժնևում մասնակցել է շվեյցարական Կարմիր խաչի (ՇԿԽ) ավանդական բարեգործական գալա երեկոյին, որն այս տարի նվիրված էր Հայաստանին և անցկացվեց «Պայծառացնենք մեր տարեցների կյանքը» խորագրի ներքո։  Երեկոյին ներկա է գտնվել Ն.Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Գալա […]

Փաշինյանի խնդրանքը՝ ուղղված տաքսու վարորդներից մինչեւ պատահական անցորդներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսպիսով, booking.com-ը Երեւանն ընդգրկել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում: Սա նշանակում է, որ 2020-ին մեր զբոսաշրջության երկնիշ աճը շարունակվելու է, ինչը մեծ հնարավորություններ է բացում փոքր, միջին, նաեւ խոշոր բիզնեսի համար: Եւ իմ խնդրանքը՝ ուղղված տաքսու վարորդներից մինչեւ պատահական անցորդներին, լավ վերաբերմունք […]

Հայրապետական Սուրբ Պատարագ Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյակի առիթով

  Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց  Ժնև (Շվեյցարիա): Օդանավակայանում Վեհափառ Հայրապետին դիմավորեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան վարդապետ Ալճանյանը և […]

Սինգապուրից՝ Շուշի. «Ավրորա» ֆորումի մեկնարկը

Հոկտեմբերի 14-ին մեկնարկում են «Ավրորա» ֆորումի միջոցառումները: «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը իրականացնում է առաջին միջոցառումներից մեկը «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը կանցկացվի Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 14-21-ը՝ միավորելով աշխարհի առաջատար մասնագետներին սոցիալական, կրթական, մարդասիրական և գիտատեխնիկական նորարարության ոլորտներից: Մասնավորապես՝ հոկտեմբերի 14-ին, Շուշիում հիմնադրամի նվիրատուները և ընկերները կմասնակցեն պատմական հուշակոթողի՝ […]

Առանց տեղումների

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-16-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված