10 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանն այսօր պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին։ Ի դեպ, Կոմիտեի ղեկավարի պարտականությունները նոյեմբերի 1-ից վերապահված են Լևոն Մելիքյանին։ Նշենք՝ ավելի վաղ աշխատանքից ազատվելու դիմում էր գրել կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ նշելով, թե չի կիսում կառավարության քաղաքականությունը։

Հայաստանը Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին. Նախարար

Հայաստանը ՌԴ հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին, ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նախարարի խոսքով՝ ՀՀ զինված ուժերը համալրվում են նոր և արդիական զինատեսակներով: «Այսօր ՀՀ Զինված ուժերը մեծամասամբ նոր արդիականացված զինատեսակներ են ձեռք բերում: 2019-ին, ինչպես նաև 2020-ին և՛ պայմանագրային, և՛ վարկային ծրագրերի միջոցով ձեռք […]

Հեղափոխության փշրված հույսը

ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտում իրականացվող ծրագրերի գծով նախատեսվել 492.5 մլդ դրամ, որը գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը 10.8%-ով կամ 47.9 մլդ դրամով: Նախատեսվող աճի հիմնական ուղղություններից է կենսաթոշակների բարձրացումը: ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված հատկացումների շրջանակում նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից բարձրացնել աշխատանքային […]

Էս ինչ են անում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 1-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 104 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, մարմնական վնասվածք հասցնելու՝ 16, թմրամիջոցի հայտնաբերման և խարդախության՝ 7-ական, ծեծի՝ 6, թմրանյութի մաքսանենգության՝ 5, յուրացման կամ վատնման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 4-ական, […]

Ցավոք: Հյուսիսային պողոտայից մինչև Մեղրի խոսվում է, թե ինչ ճոխությունների մեջ է ապրում հեղափոխական նախկին անկաշառ էլիտան

Իշխանական նեղ խմբի՝ օր օրի էլիտարացող կյանքը սահուն դառնում է ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Իշխանությունը չի պատկերացնում դրա տարածվածության չափը, մասշտաբները։ Ժանրի կանոնների համաձայն՝ օբյեկտիվ փաստերին, օբյեկտիվ իրականությանը գումարվում են լեգենդները՝ կիսաիրական և ուռճացված կամ լրիվ հորինված։ Բայց դա արդեն կարևոր չէ։ Մեխանիզմը միացված է, ու ամեն անկյունում՝ Հյուսիսային պողոտայից մինչև Մեղրի այսօր խոսվում է, թե […]

Նախարարությունը աղմկահարույց ներկայացման համար տրամադրել է 2,7 միլիոն դրամ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Ի պատասխան լրագրողների հարցումների, հայտնում ենք, որ 2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման հայտը սույն թվականի հուլիսին ներկայացվել է դրամաշնորհների համար ստեղծված մասնագիտական հանձնաժողովին։ Հանձնաժողովը մրցութային դրամաշնորհների համար հատկացվող 2019 թվականի տարեկան բյուջեից 2,7 միլիոն դրամ հատկացրել է […]

ԼԳԲՏ համայնքը մեծ ներդրում է ունեցել հեղափոխության մեջ, հիմա իրենց «փայն» են ուզում /տեսանյութ/

ԼԳԲՏ համայնքը իր «փայն» է ուզում հեղափոխությունից հետո, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նոյեմբերի 2-ին Հանրապետության հարապարակի մետրոյի կայարանի շատրվանների մոտից բերման ենթարկված Նարեկ Սարգսյանը: «ԼԳԲՏ համայնքը մեծ ներդրում է ունեցել հեղափոխության մեջ, հիմա իրանք իրենց «փայն» են ուզում՝ ընդլայնվելու, տարածվելու, իրանց մետազտազներն ավելացնելու: Նրանք ստանում են գերակշիռ գրանտներ դրա համար», – ասաց Սարգսյանը: Հիշեցնենք, նոյեմբերի […]

ԱԻՆ-ում ֆինանասական խախտում չի կարող լինել, բացառում եմ. Ցոլակյան

Ոստիկանությունը զբաղվում է միջադեպով, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Կոտայքի մարզում տեղի ունեցած միջադեպին, երբ ԱԻՆ փրկարար ծառայության խումբը դեպքի վայր մեկնելիս ճանապարհ է խնդրել մեկ այլ ավտոմեքենայի վարորդից, սակայն վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից, հարձակվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող փրկարարների վրա և զենքն ուղղել նրանց վրա։ «Չգիտեմ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի