17 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սա անկախ մամուլի ոչնչացման ամենակարճ ճանապարհն է. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․ «Անընդունելի է լրատվամիջոցներին յուրայինների և թշնամիների բաժանելը Թվում էր, թե պիտի որ անցած լինեին ժամանակները, երբ երկրի նախագահները, օրինակ, հարցազրույցի էին հրավիրում իրենց քիմքին հաճո լրատվամիջոցների և իրենք իրենց համար ապաահովում ջերմոցային պայմաններ, որպեսզի հանկարծ «ստանդարտից» դուրս մի լրագրող […]

Փաշինյանի այս խոստումն էլ մնաց «պեչենու ծառից կախված». Իրավունք

Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2020 թվականի 10-րդ ամսվա 10-րդ օրը 10 միլիոն հատ ծառ տնկելու ծրագրի մասին: Մինչ բնապահպանները ակտիվ քննարկում են այս գաղափարի հնարավորությունները, ռիսկերն ու դրական եւ բացասական կողմերը, երեկ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հօդս ցնդեցրեց վարչապետի խոստումը: Պարզվում […]

Իշխանությունը ՝ հանուն Ստամբուլյան կոնվենցիայի. ի՞նչ է դրված կշեռքի նժարին. Փաստ

Այս տարվա սկզբներից ներկայիս իշխանությունների կողմից բուռն շրջանառության մեջ դրվեց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը։  Ամռանն արդեն տեղեկություններ կային, որ ԱԺ աշնանային նստաշրջանում այս կոնվենցիան արդեն քննարկման է դրվելու պառլամենտում։ Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման մասին լուրերը մեծ արձագանք ստացան հանրության շրջանում, քանի որ կոնվենցիայում ամփոփված են սեռական դաստիարակությանն ու սեռական պատկանելության խնդիրներին վերաբերող դրույթներ, որոնք հակասում […]

Կառավարությունում մեկնարկում են կրճատումները; 100-ավոր քաղաքացիներ գործազուրկ կդառնան. Ժողովուրդ

Երբ Ազգային ժողովի կողմից ընդունվեց կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծը, բոլորի համար էլ պարզ էր, որ մի քանի ամիս անց կրճատումների նոր ալիքներ կսկսվեն միավորված նախարարություններում: Այս ամիսների ընթացքում դեռ միավորման աշխատանքներն էին ընթանում, եւ այժմ գրեթե պատրաստ է կրճատվող հաստիքների ցանկը: Եվ ինչպես ավելի վաղ գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, միավորման արդյունքում կրճատվելու են կրկնվող […]

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը

Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 223, դեմ քվեարկեց 191-ը։ ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժինն «Արմենպրես»-ին տրամադրել է բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը «Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրությունները» (Affirming the United States record on the Armenian Genocide) վերնագիրը կրող […]

Այս մոտեցումը գնահատում ենք որպես խտրական վերաբերմունք ԶԼՄ-ների նկատմամբ, ինչն անթույլատրելի է և վտանգավոր: Լրագրողական կազմակերպությունները դիմում են Ստյոպա Սաֆարյանին

Հոկտեմբերի 29-ին, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտն արգելել է մի շարք լրատվամիջոցների մասնակցությունն իր կազմակերպած միջոցառմանը՝ «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» թեմայով։ Նախօրեին ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում ազդագիր էր տեղադրել լրատվամիջոցների համար, որում մասնավորապես նշել էր, որ«News.am», «Hayeli.am», «168.am», «Yerevan Today», «7or.am», «Livenews.am» կայքերի, «5-րդ ալիք» […]

Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարության նախագահը և քարտուղարության անդամները ժամանում են Հայաստանում

Եվրոպայի խորհրդի կազմում գործող GREVIO՝ Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարության նախագահ Մարսելին Նաուդին և քարտուղարության անդամները առաջիկա օրերին լինելու են Հայաստանում: Նպատակն Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների հետ հանդիպումն է, գրում է 168 Ժամը: Հանդիպումներում քննարկման թեման լինելու է «Ստամբուլյան կոնվենցիայի հանդեպ հայ հասարակության մեջ կարծրատիպերն և տաբուները […]

«Տղերք, պատրաստվեք, ձեր հետևից գալու են … սկսեք մաքրել ձեր անցյալը»

Տղերք, գիտեք չէ՞, որ մենք գիտենք մորթած հավի ծիծաղն առաջացնող այդ գործը ոնց եք կարել, ինչ եք դեմ տվել, ինչ սպառնալիքներ եք գործարկել: Գիտեք չէ՞, թե մենք քանի տարեկան ենք ու քանի հոգի ենք: Տղերք, պատրաստվեք, ձեր հետևից գալու են, ձեր հետևից հանրությունն ու պետությունն են գալու… Սկսեք մաքրել ձեր անցյալը, ձեր բարեկամների անցյալը, ձեր […]

Սպասվում է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կալանավորումը

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի գործունեությունն ուսումնասիրած ցանկացած անձ հասկացել է, թե Քննչական կոմիտեի՝ Հրայր Թովմասյանի վերաբերյալ այսօր տարածած հաղորդագրությունն ինչի կամ ում էմոցիոնալ պոռթկման հետևանք էր։ Այսպես, Հրայր Թովմասյանի հորական տանիքի և վարորդի՝ հարկադիր կատարման ծառայությունում գրանցված լինելու վերաբերյալ ԱԱԾ երեկվա «բացահայտումը» էլ ավելի ամրապնդեց Հրայր Թովմասյանի իրապես սկզբունքային և ոչ կոռումպացված պաշտոնյաի համբավը։ Ավելին, […]

Առեղծվածային ողբերգություն. տղամարդկանց դիակներ լոգարանում եւ ննջասենյակի անկողնում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչները տևական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի