10 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կրկեսի վերածած հայրենիք

Նիկոլն էսօր գրառում է արել, թե ԱԱԾ-ին հանձնարարել է պարզել սատանայապաշտ խմբերի գոյության մասին պնդումները որքանո՞վ են իրական և ինչով են վտանգավոր։ Հեռու մի գնացեք։ Մի քանի տարի առաջ, քո նշանակած ներկայիս սոցապ փոխնախարար, սորոսական Գեմաֆին Գասպարյանի հիմնադրած Բուն ՏՎ «քարոզչական հարթակում» Բլեյանի դպրոցի (որին կառավարությունը վերջերս առանձին հատկացում արեց) դասատու՝ Թոքմաջյան Վահրամը մի ամբողջ […]

Ստախոսությա՞ն, թե՞ անգրագիտության անատոմիա /տեսանյութ/

2016 թվականի համեմատ 2018–2019թթ․ արտագաղթի միտումները նվազել են մոտավորապես 90 տոկոսով»,–հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ առաջացնելով անգամ կողքը նստած Աննա Հակոբյանի զարմանքը։ Թե ինչ նկատի ունի պաշտպանյալը «արտագաղթի միտումների նվազեցում», այն էլ՝ 90–տոկոսանոց նվազեցում ասելով, միայն իրեն է հայտնի։ Պաշտոնական վիճակագրությունից այլ բան է հայտնի։ 2016թ․ հոկտեմբերի 1–ի դրությամբ ՀՀ բնակչության թվականաը կազմել է 2․939․900։ 2017-ի նույն ժամանակահատվածում՝ 2․979․600։ 2018-ի՝ 2․969․200։ 2019-ի՝ 2․957․500։ Այս թվերը […]

Սասուն, ոտներդ լվան, ջուրը խմեն, թե ֆիդային դրանց կյանքի համար ինչերով անցավ, քեզնից լավ դրանց մեջ ոչ մեկը չգիտի

Նյուֆիդայականությու՞ն Բախտիդ խնդամ, Հովիկ Աղազարյան: Ճիշտ ու ճիշտ շրջանագծի փռված անկյուն ես, զերո անկյունով , 180 աստիճանի տակ փռված։ Սասուն, ոտներդ լվան, ջուրը խմեն, թե ֆիդային դրանց կյանքի համար ինչերով անցավ, քեզնից լավ դրանց մեջ ոչ մեկը չգիտի։ Դատե՞ն։ Դրանցից հեռու չի, միայն ազգը վերացնեն։ Գրում է օգտատեր Հասմիկ Հարությունյանը:

Ինտիմ վավերագրական ֆիլմ. ինչպես է հոլանդական ընկերությունը բնութագրում Մելի մասին ֆիլմը

Հոլանդական WindmillFilm ֆիլմարտադրող և դիստրիբուցիայով զբաղվող ընկերությունը ներկայացրել է հայազգի ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմի նկարագրությունը, որի ռեժիսորն Իննա Սահակյանն է, հաղորդում է 168 Ժամը:  ««Մել(ինե)»-ն ինտիմ վավերագրական ֆիլմ է Մել Դալուզյանի մասին, ով Հայաստանի ամենատաղանդավոր ծանրամարտիկներից մեկն է` ժամանակին սիրված չեմպիոն, ով մեդալներ է ստացել և համաշխարհային ռեկորդներ գրանցել, բայց ում համբավը փոխակերպվեց անվանարկման, […]

Արդարացի է երիտասարդների ընդվզումը. Մշակույթի գործիչները հայտարարություն են տարածել

Մշակույթի ոլորտի մի խումբ գործիչներ հայտարարություն են տարածել։ «Այսօր մեկ նախախարության պատասխանատվության ներքո են մեկտեղվել մեր հանրային կյանքում բացառիկ առաքելություն ունեցող այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կրթությունը, մշակույթը, սպորտն ու երիտասարդությունը։ Հիշյալ ոլորտներում կառավարության քաղաքականությունն իրականացնող ԿԳՄՍ նախարարության կողմից քաղաքական օրակարգ բերված մի շարք գործողություններ՝ ուղղված մեր ազգային արժեհամակարգին, ինքնությանը և ազգային ինստիտուտներին, տարակուսանք և բնական […]

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը. ուղիղ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի ֆեյսբուքյան էջը։ Նիկոլ Փաշինյանի ելույթին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։  

Եթե սրտի արատ ունեցող երեխայի վիրահատությունը սեռափոխության վիրահատության հետ եք համեմատում, ապա Ձեզ մոտ շեղումներ կան. Նարեկ Սամսոնյանը՝ վարչապետին (տեսանյութ)

Ինչքան էլ Ձեր ԼԳԲՏ ակտիվիստի կերպարով փորձեք ԼԳԲՏ-ին փաթաթել Հայաստանի վզին և դա Հայաստանում սովորական երևույթ դարձնել, ասեմ, որ դա չի ստացվի: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը՝ նշելով, որ ինքը ցանկանում է ցույց տալ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼԳԲՏ ակտիվիստ է և ԼԳԲՏ կառավարության առաջնորդ: […]

Ամանորի միջոցառումների համար Երևանում կծախսվի 325 մլն դրամ․ հայտնի է տոնական միջոցառումների ծրագիրը

Կառավարությունն այսօր ընդունեց որոշում, որով Ամանորի գլխավոր միջոցառումների անցկացման պարտավորությունը դրվեց Երեւանի քաղաքապետարանի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Ավելի վաղ գործադիրը որոշում էր կայացրել, ըստ որի, մշակութային միջոցառումներ իրականացնող կազմակերպություններն ու գերատեսչությունները կարող են գնումները կատարել մեկ անձից՝ ելնելով գնման առանձնահատկությունից: Ավելի քան մեկ ամիս […]

Հրայր Թովմասյանի հեռացումը երբեք մեր թիմի թիվ մեկ խնդիրը չի եղել. ԱԺ նախագահ

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը իշխող քաղաքական ուժի թիվ մեկ օրակարգը չէ, լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Հրայր Թովմասյանի հեռացումը երբեք թիվ մեկ, ոչ էլ թիվ երկու, ոչ էլ երեք, ոչ էլ թիվ հինգ խնդիրը չի եղել: Մենք մեր առջև դրած թվով մի քանի տասնյակ խնդիրը լուծում և լուծել ենք: Չգիտեմ՝ ով իրեն […]

Գործընթացը սկսված է. Միքայել Մինասյան

Պոպուլիզմն ու բռնապետությունը լավ ապրելու ուղղությամբ չեն տանում ու չեն էլ կարող տանել, Facebook-յան իր էջում գրել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ «Արդեն խոսել ենք մեր օրերի Հայաստանի` «Երկիր-«Հայկական ժամանակի» մասին, երբ հորինված` 24-ժամյա իրականությունների հերթափոխն ամեն անգամ փշրվում է իրական կյանքի մարտահրավերներին բախվելիս: Երկիրը չի կարող երկար ապրել որպես թերթ, որը երեկոյան փակում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի