09 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում տոնական հանգիստը 1 մլն արժե, Վրաստանում՝ 100 դոլար. Ժողովուրդ

Օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ զբոսաշրջությունը գերակա ճյուղ հռչակած Հայաստանի հյուրանոցներում մի քանի տոնական օրվա հանգիստը առանձին դեպքերում գերազանցում է 1 մլն դրամը: Օրինակ` Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը 2 անձը Նոր տարին կարող են դիմավորել 900 հազար դրամով: Ջերմուկի «Արմենիա» հյուրանոցում Ամանորյա փաթեթը` չորս հոգու համար, դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի […]

19,5 միլիոն դրամի պետական գնումներ «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ից. ի՞նչ գործունեություն է ծավալում «հեղափոխական» անվանումով ընկերությունը. Antifake.am

Հայաստանի պետական կառույցները 2019թ. մայիս-հուլիս ամիսների ընթացքում 19,5 միլիոն դրամի պետական գնումներ են արել «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ից՝ 7 պայմանագրերի շրջանակներում։  Հեղափոխական անվանումով ընկերության ծառայություններից օգտվել են ՀՀ պաշտպանության նախարարությունը 2 անգամ (Կապի սարքեր և սարքավորումներ՝ 316,800 դր., համակարգչային և պատճենահանման սարքավորումների պահեստամասեր՝ 4,663,200 դր.), ՀՀ Ազգային ժողովը (տպիչների և համակարգիչների ձեռքբերում՝ 5,204,400 դր.), «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն (Էլեկտրական սարքերի ձեռքբերում /Կոմուտատոր 8×1 […]

Շատ կարճ չէ՞ր ժամանակը՝ նախկին համախոհներին ուրանալու համար. Հրապարակ

Երկու հրաժարականի պահանջ կա այսօր օդում կախված՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ կրթության, գիտության, մշակույթի ու անգամ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի։ Երկուսն էլ այս իշխանությունների կարկառուն ներկայացուցիչներն են, Նիկոլ Փաշինյանի աջ ու ձախ ձեռքերը, եւ նա, ինչպես նաեւ ողջ թիմը, ատամներով պաշտպանում են իրենց թիմակիցներին։ «Պաշտպանել» ասվածը մեղմ է՝ ամեն ինչի պատրաստ են՝ նրանց «չհանձնելու» […]

«Պոպուլիստը հեծնել է պողոսների մեջքին ու բարձրացել իշխանական բուրգի գագաթին». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « Փաշինյանի կողմնակիցներին դատարաններ շրջափակել, դատավորին վայր գցել կարելի է, իսկ երիտասարդներին ազգային հարցերի համար բողոքի ցույց անել, չի կարելի:  Այսօր եւս մեկ անգամ արձանագրեցինք, որ թե «նոր Հայաստանի», թե 3 միլիոն վարչապետների մասին սիրակեզ հայտարարությունները միֆ էին՝ ստի փուչիկ:  Արդյունքում պոպուլիստը հեծնել է պողոսների մեջքին […]

Ով որ իր կյանքը իրեն է պահում, պիտի կորցնի այն, և ով որ իր կյանքը կորցնում է ինձ համար, պիտի գտնի այն

Հիսուս ասում է. -Ով իր խաչը չի վերցնում ու ինձ չի հետևում, արժանի չէ ինձ։ Ով որ իր կյանքը իրեն է պահում, պիտի կորցնի այն, և ով որ իր կյանքը կորցնում է ինձ համար, պիտի գտնի այն։ -Ով ընդունում է ձեզ, ընդունած կլինի ինձ, և ով ի՛նձ է ընդունում, ընդունած կլինի ինձ ուղարկողին: Ով ընդունում […]

Այդ մարդու ձեռքը ինքնաձիգ էիք տվել, որ ի՞նչ։ Մի հատ սելֆի-ձողիկ տայիք

Էս անկեղծ զարմանում եմ Նիկոլի փիարշիկների վրա։ Այդ մարդու ձեռքը ինքնաձիգ էիք տվել, որ ի՞նչ։ Մի հատ սելֆի-ձողիկ տայիք, տեսնեիք՝ ինչ բարձր պրոֆեսիոնալիզմով ոտի վրա 3 վարկյանում քանդեր-հավաքեր, ու դրանով մի քանի հատ էլ օչերեդ տար։   Տեղում մի խումբ էլ օլիգարխ վազելով գար՝ մուծվեր։ Հաջորդ անգամ ըսենց դաժան բաներ չանեք այդ մարդու հետ, եթե […]

Ֆեյսբուքում սեռական բնույթի վիրավորանքներ և հայհոյանքներ գրող կանայք. Մաս 4

Ինչպես տեղեկացրել էինք նախորդ հոդվածներում (Մաս 1, Մաս 2, Մաս 3), AntiFake.am-ը սկսել է հրապարակումների շարք, որի նպատակը Ֆեյսբուք սոցիալական ցանցում առողջ քննարկումների մթնոլորտը վերականգնելը և անհանդուրժողականությունն ու մարդկանց պատվի, արժանապատվության և գործարար համբավի շարունակական ոտնձգությունների կանխումն է: Այդ նպատակով նախորդ հոդվածներում անդրադարձել ենք Ֆեյսբուքում հայհոյախառն մեկնաբանություններ գրող 30 կանանց։ Այս հոդվածում կանդրադառնանք ևս 10 կանանց՝ Nvard Harutyunyan, Zina Mushkambaryan, Gaiane Mkrtchian, Qnarik […]

Արարատի մարզպետը վարսավիրի ծեծից հետո պարգևատրել է ինքն իրեն

168.am-ը գրում է․ «Այս օրերին, երբ շատերի, այդ թվում՝ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, նրա թիմակիցների և մարզպետի «կանտովկան դզելուց» հրաժարված վարսավիրի միջև տեղի ունեցած ծեծկռտուքը (որը հաստատել էր նաև վարսավիրի հայրը), և հասարակության տարբեր խմբերում քննարկվում է նրա պաշտոնանկության հարցը, վերջինս հանգստից վերադարձել է աշխատանքի և հենց նույն օրն ինքն իրեն 1 միլիոն դրամ պարգևատրում […]

Մարությանի մանկության ընկերը՝ Կենտրոնի թաղապետ. ուշագրավ մանրամասներ

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին՝ Ավետ Պողոսյանին: Ավետ Պողոսյանի նշանակումը Կենտրոնի թաղապետի պաշտոնում մեծ աղմուկի պատճառ է դարձել, քանի որ վերջինս, ինչպես նշված է Հայ ազգային կոնգրեսի պաշտոնական կայքում, հանդիսանում է ՀԱԿ վարչության անդամ: Սակայն այս տեղեկատվությունը հերքվել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի կողմից, ով ասել է, […]

AntiFake.am-ի օպերատոր Իշխան Խոսրովյանը բերման է ենթարկվել

Ոստիկանությունը բերման է ենթարկել AntiFake.am կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանին: Բերման ենթարկման պահին օպերատորը կրել է համապատասխան օպերատորական բեյջը: Ոստիկանության բաժանմունքում իմանալով այդ մասին՝ ոստիկանները Խոսրովյանին հետ են բերել այն վայրը, որտեղից բերման էին ենթարկվել: Սա ակնհայտ ապօրինի քայլ է՝ ուղղված մասնագիտական գործունեության պատշաճ իրականացման դեմ: Ոստիկանությունում շարունակվում են հին բարքերը, որոնք խոչընդոտում են դեպքերը լուսաբանող լրագրողների և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի