26 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռիադում  տեղի կունենա բռնցքամարտի ծանր քաշային կարգում անվիճելի հաղթողի մենամարտը /Տեսանյութ/

Շաբաթ օրը Սաուդյան Արաբիայում կկայանա երկար սպասված ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման համար Թայսոն Ֆյուրիի և Ալեքսանդր Ուսիկի միջև մենամարտը: Բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին և ուկրաինացի բռնցքամարտիկ Օլեքսանդր Ուսիկը կպայքարեն ծանր քաշային կարգում վերջին 24 տարվա ընթացքում առաջին անվիճելի չեմպիոնի կոչման համար: Ֆյուրին՝ WBC-ի բրիտանացի 35-ամյա չեմպիոնը և նրա 37-ամյա ուկրաինացի գործընկերը՝ Ուսիկը, ով […]

Աբովյանի Ձերբակալվածների պահման վայրում տեսակցել եմ «Ազատազէն» ՀԿ 5 անդամների, որոնց անհիմն ձերբակալել են ու զրկել ազատությունից. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աբովյանի Ձերբակալվածների պահման վայրում տեսակցել եմ «Ազատազէն» ՀԿ 5 անդամների, որոնց անհիմն ձերբակալել են ու զրկել ազատությունից: Առհասարակ այս օրերին իրավապահ ողջ համակարգն ակնհայտ ապօրինի գործընթացների մեջ է, ինչի հետևանքը նաև ձերբակալված/կալանավորված բազմաթիվ քաղաքացիներն են: Թե ուր է տանում իշխանության այս անօրինական գործողությունների […]

Տավուշի մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել Կիրանցի տղամարդկանց հետ

Այս պահին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպում է Կիրանց գյուղի բնակիչների հետ: Նա գյուղի դպրոցում փակ հանդիպում է անցկացնում Կիրանցի, բացառապես,  տղամարդկանց հետ։ Այս մասին այսօր հայտնեց Կիրանցի բնակիչներից մեկը՝ շեշտելով, որ չնայած դրան, միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ: Սարիգյուղի հատվածում բլոկպոստ […]

Ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

Հայաստանի Հանրապետությունն այսօր դժվարին կացության մեջ է գտնվում և ունի յուրաքանչյուրիս կարիքը: Այդ մասին ասվում է տարածել Ֆրանսիական համալսարանի ուսխորհուրդի տարածած հաղորդագրության մեջ։ «Որպես Հայաստանի հանրապետության քաղաքացիներ’ մենք խիստ մտահոգված ենք երկրում առկա իրավիճակով և խստորեն դատապարտում ենք ցանկացած հակասահմանադրական քայլ, որն ուղղված է մեր պետականության դեմ: Այսպիսի իրավիճակում լռությունը և անտարբերությունը անընդունելի է ու […]

Կիրանցում, այո, որոշակի խնդիրներ ունենք. Արմեն Գրիգորյան

Կիրանցում, այո, որոշակի խնդիրներ ունենք։ 4 շինություն կա, որը 1976թ․ քարտեզով չի մնում ՀՀ տարածքում։ Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այդ 4 շինություններից մեկը տուն է, մեկը՝ կացարան, մյուսը՝ խանութ-վագոն, որը այս պահին չի աշխատում, մեկը ավտոտնակ է։ Այդ բոլոր խնդիրները կառավարությունը հասցեագրելու է, բոլոր խնդիրները լուծելու ենք։ […]

Սրբազան պայքարի օրվա ժամանակացույցը

Սրբազան պայքարի մասնակիցները մայիսի 17-ին կունենան մի քանի հանդիպումներ, որոնց ժամանակացույցը ներկայացնում ենք ստորև. 12։00 – Բաց դաս ԵՊՀ բակում, որը կվարի Բագրատ Սրբազանը 17։00 – Հանդիպում բժիշկների հետ Անի Գրանդ հյուրանոցում 18։00 – Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ հանդիպում ի սատարում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման տարածած հայտարարությունը ստորագրած դասախոսների հետ:  

Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը

Այս պահի դրությամբ Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։«Ինձ հետ զրույցներում կիրանցեցիները վերահաստատեցին, որ չեն ուզում լսել փոխհատուցման մասին որևիցե խոսակցություն»,- նշել է նա։ Ավելի վաղ Դանիելյանը հայտնել էր, որ ուղևորվում է Կիրանց՝ ծանոթանալու իրավիճակին:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի