03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Եվրոպոլի» ամենավտանգավոր փախստականերից մաֆիայի պարագլուխը բռնվել է. /Տեսանյութ/

CNN-ի փոխանցմամբ՝ իտալական Գարգանո մաֆիայի 40-ամյա պարագլուխ Մարկո Ռադուանոն, ով անցած տարի փախել էր խիստ ռեժիմի բանտից՝ իրար կապված սավանների օգնությամբ, բռնվել է Ֆրանսիայում Բաստիայի շքեղ ռեստորանում, որտեղ ընթրում էր իրեն ուղեկցող կնոջ հետ։ Ռադուանոն «Եվրոպոլի» ամենավտանգավոր 10 փախստականներից մեկն էր։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Սիրելի կնոջը նվիրել է 100.000 դոլարանոց ժամացույց. /Տեսանյութ/

Կրիշտիանու Ռոնալդուն իր սիրելիին՝ Ջորջինա Ռոդրիգեսին 100․000 դոլար արժողությամբ ժամացույց է նվիրել։ Իր 30-ամյակի կապակցությամբ արգենտինացի մոդելը ստացել է Casio G-Shock x Bape DW-6900-ի հատուկ տարբերակը՝ հարմարեցված Jacob & Co-ի կողմից: Ռոնալդուն չի կարողացել ներկա լինել Մալդիվներում իր տարեդարձը նշող սիրելիի խնջույքին, բայց նա իր բացակայությունը լրացրել է 100․000 դոլար արժողությամբ ադամանդապատ ժամացույցով։

Փաշինյանը, փորձելով իր կաշին փրկել, մեծ հարված է հասցնում հայկական պետականությանը

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ըստ էության, փորձում է վերացնել Հայաստանի անցյալի, ներկայի ու ապագայի միջև կապը և պատմական այն ժառանգությունը, որն ուղիղ առնչություն ունի հայերի և հայ ժողովրդի գոյատևման հետ»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի վերջին հարցազրույցում հայտնած այն մտքին, թե «եթե Հայաստանի պետական քաղաքականությունն […]

Շուտով Փաշինյանը կարող է հայտարարել՝ Թուրքիան է Հայաստանի պաշտպանը արտաքին սպառնալիքներից․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շուտով Փաշինյանը կարող է հայտարարել՝ Թուրքիան է Հայաստանի պաշտպանը արտաքին սպառնալիքներից։ Պատկերացնու՞մ եք ,որ ՌԴ-ից որեւէ պաշտոնյա առաջարկեր փոխել ՀՀ Սահմանադրությունը .ինչ վայնասուն կբարձրացնեին նիկոլիստները,ախքերն ու զանազան արեւմտամոլ «ինքնիշխանները»։ Ու՞ր եք ,այ թրքահպատակներ,ինչու՞ եք լռում,երբ Ալիեւից կա հստակ պահանջ փոխելու ՀՀ Սահմանադրությունը։ Ու՞ր մնաց ձեր […]

Արմեն Աշոտյան. «Եթե հայ ժողովուրդը չի փոխում Փաշինյանին, նա է փոխելու հայ ժողովրդին։ Սա է դառը իրականությունը»

Հայաստանի Հանրապետության ներկայով եւ ապագայով մտահոգված քաղաքացիները շարունակում են վարվող ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանների որոնումները: Եվ շատերը դրանք ստանալ ցանկանում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից: Քաղաքական գործիչը բանտից պատասխանել է իրեն ուղղված հերթական հինգ հարցերին: Արտուշ Հարությունյան. «Հայոց պատմություն եզրույթը Նիկոլը ցանկանում է փոխել Հայաստանի պատմությունով: […]

Սա է այս իշխանության դաժան ու գարշելի կերպարը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բռնության ենթարկված, 4 տարի կոմայի մեջ գտնված և 2023 թվականին մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով իշխանությունը հերթական անբարոյականությանն է դիմել: 4 տարի առաջ, դաժան ծեծի ենթարկելու և սպային կոմայի հասցնելու համար 5 տարի ժամկետով դատապարտված անձին, ըստ Մխիթարյանի հարազատների, վաղաժամ ազատ են արձակել: […]

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՀԿ Նոր-Նորքի շրջանային կազմակերպության ակտիվի հետ

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՀԿ Նոր-Նորքի շրջանային կազմակերպության ակտիվի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է գործող կառավարիչների աղետաբեր քաղաքականության արդյունքում երկրում ստեղծված իրավիճակին, ահագնացող մարտահրավերներին և առկա սպառնալիքներին առնչվող հարցեր: Անդրադարձ է արվել տարածաշրջանային հնարավոր զարգացումներին և անվտանգային խնդիրներին: Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված հարցերին:

Երբ ժամանակին շատերս խոսում էինք այն մասին, որ սրանք եկել են Արցախը հանձնելու, հեկեկալով հերքում էին․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանության տարբեր ներկայացուցիչների` Արցախի հետ կապված տարբեր ապազգային, հակահայ, դավաճանական հայտարարությունները միայն գալիս են ամրապնդելու այն մոտեցումը, որ իշխող ուժը Արցախի խնդրով զիջումների է գնացել, հանձնել ոչ միայն Ադրբեջանին սիրաշահելու և զիջում մատուցելու համար, այլ որ նաև այդ հարցում գաղափարապես համախոհ է ադրբեջանցիների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի