Տգեղն էլ գեղեցիկ է թվում

Սիրողին հաճախ տգեղն էլ գեղեցիկ է թվում: Թեոկրիտոս
Սիրողին հաճախ տգեղն էլ գեղեցիկ է թվում: Թեոկրիտոս
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի զարմանս ինձ, անցյալը մերժող քայլած իշխանության ներկայացուցիչներն ընդունում են, որ մենք՝ ՀՀԿ-ականներս, ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովներում դատապարտել ենք Ադրբեջանի գործողությունները ՀՀ սահմանային բնակավայրերի եւ խաղաղ բնակչության նկատմամբ: Ժամանակը հրաշալի սրբագրիչ է. արձանագրվում է երկու տարբերություն: Առաջին. ես՝ որպես ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀԱՊԿ-ում առանց բացառության բոլոր ելույթներիս ժամանակ բարձրացրել […]
Համոզված եմ, որ այս դահլիճում ներկա բոլորը վստահ են, որ չկան ոչ հիմքեր, ոչ պայմաններ ինձ կալանքի տակ պահելու, սա ուղղակի մի հետևանք է Հայաստանում սկիզբ առած գործընթացի, որը ինձ թիրախավորել է ինձ որպես մեղավոր: Այս մասին նոյեմբերի 5-ին դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա նշեց, որ դատավորները հայտնվել են երկընտրանքի […]
ՀԱՊԿ խորհրդարանական ասամբլեայի երեւանյան նիստին ընդառաջ` երեկ կայացավ կլոր սեղան- քննարկում «ՀԱՊԿի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում» թեմայով: Այն կազմակերպել էին «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպությունը եւ Եվրասիական փորձագիտական ակումբը` Ցանցային հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ: Ողջույնի խոսքով հանդես եկան ՌԴ, Բելառուսի եւ Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպանները, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, այնուհետեւ հնչեցին զեկույցներ թե՛ հայ, թե՛ ռուս փորձագետների կողմից: Այդ թվում զեկույցով հանդես եկավ ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիայի համակարգող, քաղաքական գիտությունների դոկտոր ԻԳՈՐ ՊԱՆԱՐԻՆԸ, որից հետո` նրա հետ առիթ ունեցավ զրուցելու «Իրավունքը»: «ԻՆՉՊԵՍ ԱՍՎՈՒՄ Է ՀԱՅՏՆԻ ԵՐԳՈՒՄ` ՎԵՐՔԻՍ ՎՐԱ ԱՂ ՄԻ՛ ՑԱՆԵՔ» – ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովի դեմ Հայաստանում մեղադրանք առաջադրվեց, որից հետո` նա հետկանչվեց իր զբաղեցրած պաշտոնից: Տեւական ժամանակ քննարկվում էր, որ ՀԱՊԿ կանոնադրությունում պետք է փոփոխություններ կատարվեն, քանի որ նման իրավիճակ այն չէր նախատեսում, եւ դժվար էր որոշել, թե ով պետք է փոխարինի նրան: Ի վերջո, կանոնադրական փոփոխություններ կատարվեցի՞ն: -Ավելի ճիշտ կլինի ասել, որ ոչ թե կանոնադրության մեջ փոփոխության անհրաժեշտություն կար, այլ նորմատիվ իրավական փաստաթղթում: Ասեմ, որ այս հարցը բազմիցս քննարկվել է ՀԱՊԿի մշտական խորհրդի ձեւաչափով, դրան բազմաթիվ նիստեր են նվիրվել, որտեղ տարբեր տեսակետներ են հնչել: – Բայց ընդհանուր հայտարարի եկա՞ք: -Կարծում եմ` գտնվեց տեսակետների որոշակի կոնսենսուս, եւ այսօր փաստաթուղթը որոշակի առումով խմբագրվել է, ես կասեի` լրամշակվել է: Ընդունեք, որ իրավիճակը սովորական չէր եւ, իհարկե, ամեն ինչ մեկ փաստաթղթում հնարավոր չէր կանխատեսել, որ, օրինակ, կարող է դիմացդ փոս լինի, եւ դու պետք է աչքերդ ներքեւ պահած լինես, որ չընկնես մեջը կամ երկու մետր պետք է գնաս, հետո` շրջանցես փոսը: ՀԱՊԿը կենդանի մեխանիզմ է, եւ ծագեց ոչ ստանդարտ իրավիճակ, որը, դժվար թե, կրկնվի, որովհետեւ այն բացառություն էր: Ամեն դեպքում, բազմաթիվ երկխոսութունների արդյունքում խմբագրված փաստաթղթում հնարավորինս ամեն ինչ նախատեսված է, եւ փորձել ենք մինիմալացնել բոլոր ռիսկերը: Խնդիրը քննարկվել է, եւ հանգել ենք որոշակի բալանսի: Արդյունքում հաջողվել է գտնել փոխադարձ ընդունելի որոշում: – Շատ խոսվեց այն մասին, որ այդ կերպ Յու. Խաչատուրովի հետկանչելը ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնից հարված էր կառույցի հեղինակությանը: Ի՞նչ կասեք այս մասին: – Իհարկե, չի կարելի ասել, որ սա դրական սցենար էր: Լավ կլիներ` առանց դրա խնդիրը լուծել, բայց մյուս կողմից կյանքն անկանխատեսելի է, եւ դժվար էր պատկերացնել, օրինակ, երկու տարի առաջ մտածել, որ այդպիսի զարգացում կարող էր տեղի ունենալ: Այնուամենայնիվ, սա փաստ է, որին պետք է վերաբերվենք որպես անցյալ: Հարցն այն է, թե ինչ եզրակացություններ ենք արել դրանից, եւ մարտավարությունը որն էր` այս ոչ ստանդարտ իրավիճակն օգտագործել հարաբերությունների խզմա՞ն, քաոս ստեղծել կառույցի ներսում, թե՞ գնալ խելամիտ կոմպրոմիսների եւ որոշում ընդունել: Կարծում եմ` արդյունքում հաղթեց կառույցի խելամիտ մարտավարությունը, եւ ՀԱՊԿ անդամ պետություններն ընդունեցին, որ ՀԱՊԿ-ի ամուր լինելն առաջնային է, եւ անհրաժեշտ է գտնել իրավական փոխզիջումներ, որպեսզի չվնասվի կառույցը: Ըստ իս, սա հաջողվել է, եւ այս խնդրի բուռն քննարկումները հիմա կարծես մարել են, եւ չի խոսվում դրա մասին այդպիսի սուր տոնայնությամբ: Եվ ինչպես ասվում է հայտնի երգում` […]
Նախօրեին Լոնդոնի Ալբերտ-հոլլում տեղի ունեցավ նորաձեւության աշխարհի ամենակարեւոր իրադարձություններից մեկը՝ The Fashion Awards-ը։ Այն իր շուրջ էր հավաքել նորաձեւության աշխարհի ամենահայտնիներին։ Կարմիր գորգին փայլում էին մոլորակի ամենագեղեցիկ կանայք՝ ամենահայտնի աստղերը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքը որոշել են արձագանքել բոլոր տեսակի ասեկոսեներին, որոնք տարածվում են իրենց ընտանիքի մասին… Պարոն Փաշինյանը, բան ու գործը թողած, հակաասեկոսային պատերազմ է սկսել… Facebook-յան իր վերջին ուղիղ եթերով պարոն Փաշինյանն անդրադարձավ մի քանի “ասեկոսեների” հերքմանը, որոնց, անկեղծ ասած, ես լուրջ չեմ էլ վերաբերվել, բայց, քանի որ պարոն վարչապետի հակափաստարկները […]
Իմ առաջին իսկ հանդիպման ժամանակ այդ հարցը բարձրացվել է, բայց խնդիրը մինչ օրս չի լուծվում: Եթե չեմ սխալվում, նույնիսկ վարչապետն է հարցը բարձրացրել: Նրանց արձագանքը մշտապես նույնն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին: Սիմոնյանը նշել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու […]
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հետախույզի օրն է։ Պատերազմում իրենց դժվարին մկրտությունը ստացած հայ հետախույզները փառք ու պատվով են դուրս եկել բոլոր փորձություններից։ Դժվար է պատկերացնել թե ինչ ավարտ կունենային բախտորոշ ճակատամարտերը, եթե չլիներ հետախույզի արհեստավարժ, հերոսական աշխատանքը։ Մեր հետախույզները շարունակում են իրենց կարևոր առաքելությունը առաջնագծում։ Նրանց ծառայությունը […]
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվ ուրեմն` հանգիստ նստեք տեղներդ… Հանրապետության մետրոյի հանրային տարածքում ասֆալտին խմբակային ծեփվելն ու դիվահար ծղրտոցները նորարարական արվեստ, ֆուտուրիստական պոեզիայի էքսպերիմենտալ ընթերցում, պերֆորմանս ու մոդեռնիստական ճիչ համարողներին բարեկամաբար խորհուրդ եմ տալիս` հանգիստ նստեք տեղներդ: Այո, դուք իրավունք ունեք լինելու գռեհիկ, հակաէսթետիկ, հակահիգիենիկ ու հակամշակութային: Դա ձեր անձեռնմխելի իրավունքն է: […]