«Այո, ես դիտավորյալ չեմ ներկայացել դատական նիստին, բայց այդտեղ չարամտություն չկա». Միհրան Պողոսյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սանկցիա կիրառեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի նկատմամբ: Պատճառը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախորդ՝ հունվարի 14-ի դատական նիստում Միհրան Պողոսյանի բացակայությունն էր, որի մասին վերջինս նախապես դատարանին տեղեկացրել էր: Պողոսյանի բացակայությունը դատախազությունը համարել էր չարամտորեն դատավարական պարտականությունները չկատարելու դրսևորում ու դատարանին միջնորդել էր փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառել: […]




































