07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչպես են տեղի ունեցել զինված անձի և ոստիկանապետի պաշտոնակատարի բանակցությունները (Տեսանյութեր)

«Aurora News»-ը հրապարակել է ձայնագրություն «Էրեբունի պլազա»-ի ներսից, որտեղ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը բանակցում է «Էրեբունի պլազա» ներխուժած զինված անձի հետ:

«Գնում ենք իմ սենյակում զրուցում ենք», – ասում է Սարգսյանը:

Այնուհետև Սարգսյանը հորդորում է վյր դնել զենքը՝ նշելով. «Ձենդ հասել է ՀՀ ոստիկանության պետին, դրանից ավելի ինչ էլ անես, մինչև վարչապետից վերև, խնդիրներդ ոչ մեկ չի լուծի»:

Ոստիկանապետի պաշտոնակատարն առաջարկում է երկուսով գնալ իր սենյակ ու զրուցել: Դրանից հետո զինված անձը վայր է դնում զենքը, ոստիկանապետը մոտենում է վերջինիս ու նրանք քայլում են դեպի մուտք, այնտեղի բազմոցներին նստում ու հանգիստ զրուցում:   
Հիշեցնենք՝ ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Վերջինս ոստիկանապետի ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ