25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վիետնամի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել են, հայտնում են պետական ​​լրատվամիջոցները: Հաղորդվում է, որ հրդեհ է բռնկվել բակում երկու շենքերի միջև, որոնք օգտագործվում էին էլեկտրական հեծանիվներ վաճառելու և վերանորոգելու համար: Հրդեհը բռնկվել է Հանոյի կենտրոնական Կաու Գայայ թաղամասի հինգհարկանի շենքում ուրբաթ առավոտյան ժամը 12:30-ի […]

Գործարքը կատարված է, Բաքուն՝ ոգևորված

Հայաստանի հետ սահմանի Տավուշի հատվածում գտնվող չորս գյուղերն անցել են ադրբեջանցի սահմանապահների վերահսկողության տակ, հայտնում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ծառայությունը։ Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների արդյունքում որոշվել է 12,7 կմ երկարությամբ սահմանագիծը:  

Այդպիսի մարդկանց տեղը ոչ թե իշխանությունում է, այլ բանտում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Արցախցիների դեմ իշխանության, դրանց արբանյակների գործողությունները վաղուց անցել են բարոյականության սահմանները: Հային ու հայրենիքը դավաճանած անձինք որևէ իրավունք չունեն արցախցիներին հիշեցնելու, թե սոցիալական ծրագրեր ենք անում, Հայաստանում տեղավորում կամ աշխատանք ենք տալիս: Այդպիսի մարդկանց տեղը ոչ թե իշխանությունում է, այլ բանտում: Նույնն է, […]

Պաշարել են հիվանդանոցները, հիվանդները մահանում են /Տեսանյութ/

Գազայի հյուսիսային Ջաբալիա շրջանի վերջին երկու գործող հիվանդանոցները շարունակում են մնալ մի քանի օր տևող պաշարման տակ, քանի որ Իսրայելի բանակը թիրախավորում է առողջապահական կարևոր հաստատությունները հրետանու և փոքր զենքերի կրակոցներով: Ալ-Աքսա հիվանդանոցի բժիշկ- տնօրենը հայտնել է, որ գեներատորների համար վառելիք չկա, և առանց էլեկտրականության «բոլոր հիվանդները կդատապարտվեն մահվան»: Իսրայելական տանկերն ու զորքերը առաջ են […]

Մոսկվայի հայերը ավտոերթով գալիս են Երևան

Մոսկվայի հայերը ավտոերթով գալիս են Երևան՝ աջակցելու Սրբազան շարժմանը: Այդ մասին հայտարարել է Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսիսյանը: «Այսօր կրկին հույս է առաջացել` հիմք դնելով Հայաստանի փրկությանն ու վերականգնմանը, համախմվելու Սրբազանի շուրջ` սրբազան պայքարը հասցնելու իր տրամաբանական ավարտին: Կոչ եմ անում Ռուսաստանում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին` մասնակցել այս պայքարին: Մենք նախաձեռնում ենք նաեւ […]

ԱՄՆ-ն հայտարարում է «Վրացական երազանքի» քաղաքական գործիչների նկատմամբ մուտքի արգելք սահմանելու մասին/Տեսանյութ/

ԱՄՆ-ը հայտարարել է, որ վերանայում է Վրաստանի հետ իր երկկողմ համագործակցությունը «օտարերկրյա գործակալների» վիճահարույց օրենքի պատճառով, որը շաբաթներ շարունակ զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել մայրաքաղաք Թբիլիսիում: Հայտարարության մեջ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենն ասել է, որ Վաշինգտոնը վիզային սահմանափակումներ է մտցնում այն ​​անձանց համար, ովքեր պատասխանատու են «Վրաստանում ժողովրդավարությունը քայքայելու համար»: Պաշտոնյաների անուններ չեն նշվում, սակայն […]

Սպասվում են տեղումներ

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 24-26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-28-ին առանձին շրջաններում է սպասվում կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, 27-28-ին նույնքանով կբարձրանա։ Երևան քաղաքում ևս մայիսի 24-26-ին, 27-ի գիշերը  սպասվում է անձրև և ամպրոպ: Մայրաքաղաքում […]

Իշխանությունը անցնում է հակահարձակման. Փաստ

Թերթի ունեցած տեղեկություններով, այս օրերին իշխանությունները փորձում են ի մի բերել իրենց բոլոր ռեսուրսները, որպեսզի կարողանան հակակշռել «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը: Բանն այն է, որ նրանք ևս հիանալի հասկանում են, որ ցանկացած պահի կարող է իրավիճակն այնպես «պայթել», որ ընդամենը «մի գիշերվա մեջ» ամբողջապես կորցնեն իշխանությունը: Իսկ օրավուր հարստացող ու այդ հարստության և իրենց կարգավիճակի […]

Սրբազանը գաղտնի է պահում. Հրապարակ

Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը պարտիզանություն է անում և բոլորից գաղտնի է պահում առաջիկա ծրագրերը։ Խոսքը մայիսի 26-ի հանրահավաքի մասին է։ Սրբազանն առայժմ փակագծեր չի բացում՝ ասելով, որ միայն հանրահավաքի ժամանակ պարզ կդառնա, թե ով է շարժման վարչապետի թեկնածուն, և ինչ գործողություններ են նախատեսված առաջիկայում, ինչպես են հասնելու իշխանությունների հեռացմանը։ Նա անգամ խորհրդարանական […]

Կիրակի կհայտարարվի վարչապետի թեկնածուի անունը. Ժողովուրդ

Քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին առաջարկել են ժամանակավոր կառավարության վարչապետի պաշտոնում իր թեկնածությունը հաստատող փաստաթուղթ ստորագրել: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն առաջնորդող Բագրատ Սրբազանը մայիսի 18-ին հանդիպում էր ունեցել քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այդ օրը կայացած փակ հանդիպումից: Այսպիսով, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ներկա քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները միակարծիք են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի