28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորները ստացած պարգևավճարն ամբողջությամբ կրկին ուղղելու են բարեգործության. Հայկ Մամիջանյան

168.am-ի տեղեկություններով, ԱԺ պատգամավորները ստացել են հերթական պարգևավճարները։ ԱԺ պաշտոնական կայքում, սակայն, մինչ այս պահը տեղադրված չէ ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունը։

168.am-ը «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեց՝ խմբակցության պատգամավորներն ի՞նչ են անելու ստացած պարգևավճարները:

Հայկ Մամիջանյանը հարցին հակիրճ պատասխանեց.

 

««Պատիվ ունեմ» խմբակցության բոլոր պատգամավորները, ինչպես նախորդ անգամները, այնպես էլ այս անգամ, ստացած պարգևավճարն ամբողջությամբ ուղղելու են բարեգործության»։

Հիշեցնենք, որ 2021 թվականից սկսած՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն իր ստացած պարգևավճարն ամբողջությամբ ուղղում է բարեգործության։ Այս մասին ընդդիմադիր խմբակցությունը հայտարարություն էր տարածել։

Հուլիսի 4-ին, երբ ԱԺ-ում պատգամավորները Սահմանադրության օրվա առթիվ ստացել էին հերթական պարգևավճարները, «Պատիվ ունեմ» խմբակցությունը կրկին այն ուղղել էր բարեգործության, իսկ անձամբ Հայկ Մամիջանյանն իր պարգևավճարն ամբողջությամբ փոխանցել էր «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին։

Զվարթ Խաչատրյան

168.am

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ