02 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բերման է ենթարկվել Արթուր Դանիելյանը

«Ադեկվադ» միաբանության հիմնադիրներից Արթուր Դանիելյանը ևս բերման է ենթարկվել, այս մասին ոստիկանության 6-րդ վարչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։  «Նա Արցախից գալիս էր Երևան», – ասաց Նարեկ Սամսոնյանը։  Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանում բերման էին ենթարկվել ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանն ու «Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը։ 

Բերման է ենթարկվել Կոնստանտին Տեր-Նակալյանը

Քիչ առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը: Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել նաև «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին։

Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով. Ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրությունը է տարածել, որում ասվում է. «Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Նարեկ Մալյանին: Տեղեկատվությունը հաստատում ենք. Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով»:    

Սա էլ է անցնելու։ Բայց ուսադիրի պատվի մասին մի մոռացեք, ամոթ է. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանությունը ծպտուն չի հանում, երբ վարչապետը ՊՊԾ գունդ գրավածների հետ կառավարությունում հանդիպում է, բայց խոնարհաբար ձերբակալում է Նարեկ Մալյանին, ով պայքարում է հակապետական ու ապազգային տարրերի դեմ։ Սա էլ է անցնելու։ Բայց ուսադիրի պատվի մասին մի մոռացեք, ամոթ է։ Հ.Գ. Իմ հերոսը գնդապետ Վանոյանն է, […]

Նիկոլ Փաշինյանը թող պատրաստվի Մարտի 1-ի գործով ցուցմունք տալուն․Դավիթ Շահնազարյան /տեսանյութ/

Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը, Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ խոսել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տան խուզարկությունից ու ՍԴ-ի դեմ իրականացվող քայլերից։

Հանրային դրամահավաք՝ ի աջակցություն «Նովայա Վրեմյա» թերթի

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հանրային դրամահավաք է սկսում՝ աջակցություն հայտնելով «Նովայա Վրեմյա» թերթին, որը Մամուլի շենքում տեղի ունեցած հրդեհից հետո բավականին մեծ վնասներ է կրել, ինչի պատճառով էլ դադարեցվել է խմբագրության աշխատանքը, իսկ աշխատակիցները հարկադիր պարապուրդի են մատնված։ «Կոչ ենք անում մեր գործընկեր լրագրողներին և լրատվամիջոցներին համերաշխություն ցուցաբերել և աջակցել «Նովայա Վրեմյա» թերթի գերծընկերներին՝ միանալով դրամահավաքին։  […]

Ինչպես Ազատություն ռադիոկայանը լուսաբանեց Նիկոլ Փաշինյանի քծնապատմությունը. Իշխանյան

Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Առանձին-առանձին հարցազրույցի հրավիրվեցին Իմ քայլի երկու պատգամավոր՝ Հայկ Կոնջորյանը և Ալեն Սիմոնյանը (24′, 25′)։ Կոնջորյանն այն պատգամավորն է, որը լքեց իր կուսակցությունը, որպեսզի դառնա իշխանության ներկայացուցիչ, սակայն նա Ազատության եթերում էնտուզիազմով դատապարտում էր քծնանքը։ Հայկ Կոնջորյանի հարցարույցի վերնագիրն է․ «Հրայր Թովմասյանը նախկին ռեժիմի այլանդակ դեմքն էր […]

Մեր բանակը մեր անկախ պետականության ցայսօր ստեղծած մեծագույն արժեքն է. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Զինված ուժերի 28-րդ տարեդարձի կապակցությամբ. «Այսօր Հայոց բանակը նշում է իր ծննդյան 28-րդ տարեդարձը։ Մեր բանակը մեր ամենամեծ սերն է ու հպարտությունը, բայց նաև մեր ամենամեծ հոգսն ու մտահոգությունը, և համարյա յուրաքանչյուրս այս կամ այն կերպ առնչվում ենք բանակին, ապրում նրա կյանքով, անկեղծ […]

«Դիմակավորված անձիք բռնի առևանգել են Նարեկ Մալյանին». Միհրան Հակոբյան (Տեսանյութ)

Ձերբակալվել է ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը: Քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Մալյանին բերման են ենթարկում դիմակավորված անձինք:  «Ռեպրեսիաների նոր փուլ: Դիմակավորված անձիք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին», – գրել է Հակոբյանը: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի