01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մեր բանակը մեր անկախ պետականության ցայսօր ստեղծած մեծագույն արժեքն է. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Զինված ուժերի 28-րդ տարեդարձի կապակցությամբ.

«Այսօր Հայոց բանակը նշում է իր ծննդյան 28-րդ տարեդարձը։ Մեր բանակը մեր ամենամեծ սերն է ու հպարտությունը, բայց նաև մեր ամենամեծ հոգսն ու մտահոգությունը, և համարյա յուրաքանչյուրս այս կամ այն կերպ առնչվում ենք բանակին, ապրում նրա կյանքով, անկեղծ ուրախանում նրա ձեռքբերումներով, և խորը ցավ ապրում նրա յուրաքանչյուր կորուստից։

Վերջին տարիների ընթացքում անմիջականորեն աշխատելով մեր բանակի հետ՝ ես խորին ակնածանքով եմ լցվել մեր բանակի, իր սպաների և զինվորների, իր բոլոր նվիրյալների հանդեպ, միևնույն ժամանակ շատ ավելի լավ եմ պատկերացնում այսօր իր հոգսերն ու խնդիրները։ Մենք իսկապես կարող ենք հպարտանալ մեր բանակով՝ այն մեր անկախ պետականության ց՛այսօր ստեղծած մեծագույն արժեքն է, մեր պետության ամուր ողնաշարը, մեր հերոսների և նվիրյալների սխրանքի ու ավանդության հպարտ հանգրվանը։ Միևնուն ժամանակ, մենք դեռ անսպառ անելիք ունենք՝ կայացնելու 21-րդ դարի գերարդիական, մարդակենտրոն և տեխնոլոգիական, հզոր բանակը, որը շարունակաբար կապահովի մեր երկրի անվտանգությունը, մեր բոլորի խաղաղ կյանքը, և սեփական երկրում հաջողության հասնելու հնարավորությունը։

Այս տոնականը օրը, ես ցանկանում եմ շնորհավորել մեր բանակի յուրաքանչյուր զինվորին, սպային և քաղաքացիական ծառայողներին, ցանկանալ նրանց խաղաղ և անկորուստ ծառայություն, հաջողություն՝ բոլոր գործերում, երջանկություն՝ կյանքում։

Շնորհավոր բոլորիդ տոնը, եղբայրներ ու քույրեր, Աստծո աջը ձեզնից անպակաս»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ