Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ. «Խոր ցավով տեղեկացա լեգենդար հետախույզ, հայ ժողովրդի արժանի զավակ Գոհար Վարդանյանի մահվան մասին: Կյանքից հեռացավ իր գործին անմնացորդ նվիրված, մարդկային բարձր նկարագրի տեր անհատականություն, ում անցած ճանապարհը, կատարած սխրանքները, մասնագիտական կարողությունները, հիրավի, ոգեշնչման և հայրենասիրության դասեր են սերունդների համար, […]