13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

« «Պառլամենտական Դիվանագիտություն Վոյաժ» տուրիստական եք բացել» . Հայկ Մամիջանյանը՝ իշխանությանը

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը, որը բաղկացած է 8 պատգամավորներից Բաքվի ջարդերի հետ կապված հայտարարության տակ կարողացել է «վաստակել» 20 պատգամավորի ստորագրություն, որից 8-ը հենց իրենք են, 2-ը Մոլդովայից եւ Շվեդիայից հայազգի պատգամավորներ, տակը մնում է 10 ստորագրություն ամբողջ ԵԽԽՎ-ից։
Որ ասում ենք «Պառլամենտական Դիվանագիտություն Վոյաժ» տուրիստական եք բացել՝ նեղանում եք։

Զարմանալի է, որ վերջին մեկ շաբաթում անդադար մամուլում հպարտորեն հրապարակում էին, որ ընտրվել են այսինչ ենթահանձնաժողովի նախագահի տեղակալ կամ մեկ այլ պաշտոնի։ Ձեր անձնական ընտրությունների համար ձայներ հավաքել կարողանում եք, իսկ պետության համար…

Խոսքս վերաբերվում է հիմնականում իշխանական պատգամավորներին եւ իհարկե պատվիրակության ղեկավարին, որովհետեւ իրենց թեթեւ ձեռամբ է սա ներկայացվում, որպես ԱՆՆԱԽԱԴԵՊ ձեռքբերում»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ