04 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն իր ողջ քաղաքական գործունեությունը կենտրոնացրել է արցախյան խնդրի հայանպաստ լուծման և անվտանգության հիմնախնդրիների վրա». Էդուարդ Շարմազանով

Շավարշ Գևորգյանի հյուրը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է: Հաղորդման ընթացքում քննարկում են ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի դատավարության ժամանակ բողոքի ինքնաբուխ ակցիան, Նիկոլ Փաշինյանի հնչեցրած անպատասխանատու հայտարարությունները, պարտվողական քաղաքականությունը, Արցախում կայանալիք ընտրությունները, Արցախի հերոսների հանդեպ հետապնդումները, Մյունխենի տապալված հանդիպումը:     հ2 հ/ը      

ԿԳՄՍՆ-ն չի ստեղծի հուղարկավորման հանձնաժողով. Սամվել Կարապետյանը կոչումներ չունի

Երեկ արդեն տեղեկացրել էինք, որ 58 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը Yerkir.am-ին տեղեկացրեց, որ նախարարությունը այս պահին չի զբաղվում հանձնաժողովի ձևավորման հարցերով և խորհուրդ տվեց դիմել կառավարությանը: Կառավարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար […]

Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Ադրբեջանում գրանցվել Է COVID-19 կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այ մասին հայտնել Է երկրում գործող օպերատիվ շտաբը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: «Նա Ռուսաստանի քաղաքացի Է, որն Ադրբեջանի տարածք Է ժամանել Իրանից: Նա տեղավորված Է հատուկ ռեժիմի ինֆեկցիոն բլոկում»,-նշվում Է շտաբի տեղեկատվության մեջ: Պացիենտի վիճակը գնահատվում Է` կայուն: Վիրուսի տարածումը կանխելու համար մասնագետները փնտրում են այն մարդկանց, […]

«Պարոն Քոչարյան, մի հատ ձեռքը դրեք խղճին կամ Նիկոլ Փաշինյանի նկարին ու ասեք՝ Դուք կյանքո՞ւմ էիք Սարգսյանի մասին տենց խոսել»

ՀՀԿ երիտթևի նախագահ Հայկ Մամիջանյանը գրում է.  «Նիկոլ Փաշինյանի Փաստ 101 (երեւի այս մեկը են քչերիցա, որ իրոք փաստ է) Իշխանափոխության արդյունքում Անդրանիկ Քոչարյանը թեւավորվեց եւ իրեն սկսեց թվալ, որ կարող է Սերժ Սարգսյանի մասին օգտագործել «երբ ուզեք՝ կկանչեմ» խոսելաոճը։ Պարոն Քոչարյան, մի հատ ձեռքը դրեք խղճին կամ Նիկոլ Փաշինյանի նկարին ու ասեք՝ Դուք կյանքու՞մ […]

Ժողովո՛ւրդ, մի քիչ շատ եք գերագնահատում. սպասեք արդյունքներն ունենանք, նոր խոսենք կոռուպցիա լինել-չլինելու մասին․ Արծվիկ Մինասյան

Այո, դրական սպասումներ կան, բայց եկե՛ք, դրական սպասումներն ի սկզբանե  չկոտրենք, որովհետև կան ոլորտներ, և կան քաղաքականության առանձին ուղղություններ, որտեղ իշխանությունը սկսում է ամպագոռգոռ արտահայտություններ անել՝ առանց վերջնական արդյունքներն ամփոփելու։ Այս մասին «2019թ․ տնտեսական արդյունքը և 2020թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Արծվիկ Մինասյանը՝ խոսելով հնչեցված տեսակետի մասին, թե կոռուպցիա այլևս չկա։   […]

Այս 2 տարում կոռուպցիան կրթական ոլորտում ավելի է խորացել, քանի որ չկան համակարգային փոփոխություններ, չկա այն վերացնելու պահանջ. Բագրատ Ասատրյան

2019 թվականը Հայաստանի տնտեսական պատմության հաջողված էջերից մեկն է, որը ունի իր բնութագրումը, սակայն անցած տարվա զարգացումների մեջ մեծ նշանակություն ունեին հասարակական սպասումները, այս մասին «2019 թ. տնտեսական արդյունքը և 2020 թ․ տնտեսական մարտահրավերները» քննարկմանն ասաց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։ «Ունենք 7,6 % տնտեսական աճ և առաջնային զարգացում ապրել են այն ոլորտները, որոնցում […]

Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Կորոնավիրուս է հայտնաբերվել Իրանից Ադրբեջան ժամանած Ռուսաստանի քաղաքացու մոտ: Այս մասին ուրբաթ հայտարարել է Ադրբեջանի կառավարությանն առընթեր գործող շտաբը, հայտնում է ТАСС-ը: «Շտաբը հաստատում է Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը: Հիվանդությունը հայտնաբերվել է Ռուսաստանի մի քաղաքացու մոտ, որն Իրանից էր ժամանել Ադրբեջան», – ասվում է հայտարարության մեջ:  

«Իրոք որ, տղերք, դուք բոլոր ուղղություններով աննախադեպ ու ֆանտաստիկ անտաղանդ եք». Արմեն Աշոտյանը՝ իշխանությանը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսական մամուլում տեղ գտած ադրբեջանական խավիարային հրապարակումները քիչ էին, մի հատ էլ ԱՄՆ-ից հավասարության նշան ստացանք Սումգաիթի ջարդերի եւ Խոջալուի իրադարձությունների միջեւ։ Իրոք որ, տղերք, դուք բոլոր ուղղություններով աննախադեպ ու ֆանտաստիկ անտաղանդ եք։ Շարունակեք հանցավոր կերպով ներքին թշնամիներ որոնել, գտնել ու հերոսաբար պայքարել։ Դուք միայն դա […]

Էդուարդ Շարմազանովը դասախոսություն էր վարել «ՀՀԿ Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ունկնդիրների հետ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջում տեղեկացված է, որ դասախոսություն  է վարել «ՀՀԿ Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի  ունկնդիրների հետ.  «Հանդիպում-դասախոսություն «ՀՀԿ Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ունկնդիրների հետ՝ «Ազգային և պահպանողական գաղափարախոսության կարևորությունը» թեմայով։ Շնորհակալ եմ քաղաքական դպրոցի ունկնդիրներին՝ արդյունավետ հանդիպման համար»։    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի