ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել՝ քննարկելու Կառավարության առաջարկած՝ ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու հարցը։ Նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ միացմամբ։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական հորդորը կորոնավիրուսի համավարակի առնչությամբ. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մտահոգությամբ և աղոթքով ենք հետևում կորոնավիրուսի համավարակի շուրջ աշխարհում տեղ գտնող զարգացումներին: Այս դժվարին ժամանակներում, երբ մարդկությունը փոթորկված է համավարակի վտանգով, որից անմասն չէ Հայաստան աշխարհը, և խռովահույզ է նաև մեր կյանքը, հայրաբար հորդորում ենք մեր հոգևոր հայրերին և հավատացյալ ժողովրդին՝ […]
Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կհետաձգվի։ Հիշեցնենք, որ քիչ առաջ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով կառավարությունը որոշում կայացրեց մարտի 16-ից ապրիլի 14-ը ՀՀ ամբողջ տարածքում արտակարգ դրություն սահմանել: Արտակարգ դրության դեպքում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից սկսած, մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը՝ ժամը 09:00-ը ներառյալ, հայտարարվում է արտակարգ դրություն: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության արտահերթ նիստում՝ միաձայն։ Քիչ անց կառավարության որոշումն արտահերթ նիստում կքննարկի Ազգային ժողովը:
Սիրելի՜ հայրենակիցներ, Ի երախտագիտություն այս օրերին մեր բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի՝ որոշել եմ այս ամսվա իմ հիմնական աշխատավարձը, ինչպես նաև այս և մյուս ամիսների իմ պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել մեր բուժաշխատողներին։ Սա երախտագիտության փոքրիկ քայլ է, որը թեև խորհրդանշական բնույթ է կրում, բայց շատ կարևոր խորհուրդ ունի: Սեփական կյանքը վտանգելու գնով մեր ազգաբնակչության առողջապահության մասին գիշեր-ցերեկ […]
Փաստաբան Ամրամ Մակինյանը գրել է․ «Հրատապ Այս պահին ապօրինի արգելափակվել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից, նաև՝ օդակայանից: Ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին»։
Այսօր՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու հարցի քննարկման ժամանակ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկաներին հորդորեց հիշել՝ կորոնավիրուսից հետո կա կյանք, և պետք է ապահովել այդ կյանքի բնականոն հունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ծիծաղելով նկատեց. «Ասում ա՝ ըտենց «ուվերեննի» մի ասեք»: Նրա այս հայտաարությունը հարուցեց ներկաների ծիծաղը: «Միանշանակ, միանշանակ կա կյանք», – պատասխանեց Տիգրան Ավինյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կայացած Եպիսկոպոսական ժողովը կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով որոշում է կայացրել։ Եպիսկոպոսական ժողովը որոշել է եկեղեցական արարողություններն իրականացնել առանց հավատացյալների ներկայության։
































