14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Ծառուկյանն այլևս քաղաքական բանտարկյալ է. ԲՀԿ հայտարարությունը

ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել երեկ դատարանի կողմից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ «Երեկ դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապօրինի որոշմամբ կալանավորեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Որևէ հիմնավոր փաստ դատարանի կողմից չներկայացվեց, թե առաջադրված մեղադրանքից չորս ամիս անց Գագիկ Ծառուկյանն ինչպես է խոչընդոտել նախաքննությանը։ Տեղի ունեցածն ակնհայտ քաղաքական հաշվեհարդար […]

Հայաստանի ղեկավարը բացահայտ հաստատում է, որ Ադրբեջանն իր վրա կոմպրոմատ ունի։

Իմ ևս մեկ պնդում այլևս իրականություն է: Հայաստանի ղեկավարն արդեն սեփական շուրթերով անուղղակիորեն, բայց բացահայտ հաստատում է, որ Ադրբեջանն իր վրա կոմպրոմատ ունի, և սպառնում պատասխան կոմպրոմատներով: Դժվար թե դրանք իր մոտ առկա են, իսկ այն, որ ընդունում է Ադրբեջանի մոտ եղածների հանգամանքը և ուղղակիորեն թշնամի երկրին կոչ անում դրանք չհրապարակել, հաստատում է երկու օր […]

Սկանդալային առաջարկ՝ սահմանել տուգանք ՀԴՄ կտրոն չվերցնելու համար․ Հրապարակ

«Քաղպայմանագրի» հերթական ընդլայնված նիստի ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը, թերթի տեղեկություններով, հերթական սկանդալային առաջարկն է ներկայացրել կառավարությանը՝ սահմանել տուգանք բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր գնումներ կատարելիս կամ ծառայություններից օգտվելից ՀԴՄ կտրոններ չեն վերցնի։ Պատգամավորն ասել է՝ միայն այդպես է հնարավոր պայքարել ստվերի դեմ եւ բյուջեն լցնել ու տնտեսական հավասարություն ստեղծել։ Թերթի հետ զրույցում Աղազարյանը […]

Պահպանիչ աղոթք

Պահպանիչ եւ յոյս հաւատացելոց, Քրիստոս Աստուած մեր, պահեա եւ պահպանեա համայն Քո ժողովրդին ընդ հովանեաւ Սուրբ եւ պատուական խաչիւդ քով ի խաղաղութեան. Փրկեա՛ յերեւելի եւ յաներեւոյթ թշնամւոյն, արժանաւորեա՛ գոհութեամբ փառաւորել զՔեզ ընդ Հօր եւ ընդ Սրբոյ Հոգւոյդ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Հոգու առողջացման առաջին նշանը սեփական մեղքերը տեսնելն է

Հարցրեք ձեզ, թե երբ եք վերջին անգամ խոստովանել ձեր մեղքերը: Անհատական խոստովանությանն մեծ կարևորություն պետք է տալ՝ հատկապես այս դարում, երբ շատանում են դեպրեսիան ու տարբեր հոգեկան շեղումները: Մի գիրք էի կարդում, գրված քրիստոնյա բժշկի կողմից, ուր նա տարբեր օրինակներով ցույց էր տալիս, թե ինչպես են մարդիկ ապաքինվել այսպիսի հիվանդություններից (նույնիսկ դաուն սինդրոմից), երբ սկսել […]

Ցանկացած նորմալ քաղաքական համակարգի դեպքում այսքանից հետո վարչապետը պիտի հրաժարական տար. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ի պատասխան Ալիևի և ադրբեջանական քարոզչության վերջին մեղադրանքներին Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է.   «Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս […]

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է դպրոցների փակման հարցին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան հանրագրում նշում է. «Այսօր եղել եմ Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցում: Համավարակային կանոնները պահելու առումով արձանագրեցի բավականին լավ պատկեր, ինչը թույլ է տալիս մեզ հույս հայտնել, որ թեպետ համավարակի թվերը սկսել են աճել, մենք կկարողանանք համակարգը պահել վերահսկելի վիճակում ու զերծ մնալ դպրոցները փակելուց: Դրա համար առավել քան երբևէ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի