14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ականջներիդ օղ, կամ ձեզ համար ավելի նախընտրելի վայրում պիրսինգ արեք. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն չորրորդ օրն է հայ հասարակությունը և քաղաքական դաշտը ալեկոծվել են Արցախի շուրջ Նիկոլ Փաշինյանի առնվազն երկու դավաճանական գործարքների մասին արտահոսքի պատճառով: 2018 թվականի ընտրություններին ընդառաջ Հանրապետականի դեմ տարվող իր նենգ պայքարում Ալիևից օգնություն հայցելն ու ստանալը՝ դրա դիմաց զիջելով Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը, և ժողովրդի […]

Սերժի ժամանակ Ալիեւը բողոքում էր, որ ճնշում կա իր վրա ճանաչելու Արցախի անկախությունը, իսկ այսօր ինքն է շանտաժ անում Փաշինյանին. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ  Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ բացահայտվեց պետական ու ազգային խայտառակություն։ Հայաստանի վարչապետը փաստացի ընդունել է,որ ռամիլ սաֆարովին հերոսացնող ու Արցախի դեմ պատերազմ սանձազերծած մեկի հետ ունեցել է Դուշանբեում գաղտնի պայմանավորվածություն։ Ու դա նա արել է հասարակության թիկունքում, որից իբր թե որեւէ գաղտնիք չուներ։ Իսկ ամենազարմանալին այն էր,որ այդ «ամոթալի […]

Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի. «Հայրենիք» կուսակցություն

Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է ընդդիմադիրների և ընդդիմախոսների հանդեպ սանձազերծած քաղաքական հետապնդումները և պահանջում անհապաղ դադարեցնել դրանք: Կուսակցության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի համար բախտորոշ այս շրջափուլում ներկայիս իշխանական վարչակարգն իր ապաշնորհ կառավարման հետևանքով Հայաստանը կանգնեցրել է արտաքին լրջագույն մարտահրավերներին դեմ հանդիման։ Թշնամական երկրների նույնիսկ ստորադաս կառավարիչները հանդգնում են մեր պետության հետ խոսել […]

Պահանջում ենք դադարեցնել իրականացվող քաղաքական հետապնդումները և անհապաղ ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին. ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը

Հայաստանը հայտնվել է բախտորոշ շրջափուլում. իշխանությունները երկիրը կանգնեցրել են արտաքին և ներքին լրջագույն սպառնալիքների առջև։ Մեր պետականությունը խաթարող մարտահրավերները համազգային միասնականությամբ դիմագրավելու փոխարեն՝ իշխանությունները սաստկացրել են ընդդիմադիր քաղաքական ուժերին և ընդդիմախոսներին իրավունքի ոտնահարմամբ լռեցնելու, հանրությանը պառակտելու, քննադատությանը բացառապես վրեժխնդրությամբ և անձնական վիրավորանքներով արձագանքելու, բոլոր հնարավոր միջոցներով քաղաքական հալածանքներն ու հաշվեհարդարները շարունակելու գործելաոճը:   ԲՀԿ առաջնորդին […]

Ոնց որ ամերիկացիները ԿՈՆՖԻԴԵՆՑԻԱԼԻՑ ավելի շատ բան գիտեն, քան մեր անմեղսունակները

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է. «Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատներն իրենց հայրենակիցներին կոչ են արել չայցելել հայ-ադրբեջանական սահմանին մոտ գտնվող վայրեր: Ոնց որ ամերիկացիները ԿՈՆՖԻԴԵՆՑԻԱԼԻՑ ավելի շատ բան գիտեն, քան մեր անմեղսունակները»։

Մեկդ Նիկոլին հուշեք, որ չանի նման բան. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը կտրված իրականությունից ու չտիրապետելով իրավիճակին, ևս մեկ անգամ փորձ է անելու մանիպուլացնել հանրությանը: Մեկդ Նիկոլին հուշեք, որ չանի նման բան, ինքը իրեն գցելու ա քաքի մեջ, հետո չասեք չեմ զգուշացրել: Արցախը մեր միակ օրակարգն է, հասկացի ի վերջո Նիկո՛լ, չի ստացվելու քեզ մոտ ո՛չ խաղաղ ճանապարհով հողեր […]

Ես ունեմ խորը կասկած, որ Նիկոլ Փաշինյանի վրա կոմպրոմատներ կան․ Արմեն Աշոտյան

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասում է․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեպքում իրենք երբեք իրենց թույլ չենք տվել մտնել անձնական տիրույթ և ընտանիք։ Նա գտնում է, որ գործող իշխանությունները դա թույլ են տվել։ Բայց չէ որ 2015թ․ երբ ՀՀԿ-ի իշխանությունը Գ․Ծառուկյանին ստիպում էր փակել քաղաքականության էջը, տեղեկություններ էին շրջանառվում, թե գիշերը նրա որդիներին […]

Այդ ո՞նց ստացվեց, որ «ամեն ինչ հրապարակում» սկզբունքը փոխվեց «ամեն ինչ գաղտնի Թիֆլիսում»-ի հետ․ Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այդ ե՞րբ ու ո՞նց ստացվեց, որ «ամեն ինչ հրապարակում» սկզբունքը փոխվեց «ամեն ինչ գաղտնի Թիֆլիսում»-ի հետ։ Ինչ-որ չեմ հիշում, որ փողոց փակող ու Նիկոլի վարչապետության համար իրենց տան տեղը մոռացած «անշահախնդիր» խմբերն ու անհատները Նիկոլին ադրբեջանական կողմի հետ գաղտնի հանդիպումների ուղարկած լինեն։ Նիկոլը, որ հայամետություն էր ասում սրա՞ […]

Պետք է լինել ոչ թե հետապնդվողի, այլ օրակարգ թելադրողի դերում․ Տիգրան Աբրահամյան

Տարածաշրջանային լարված իրադրության պայմաններում տեղեկատվական գործիքների ճիշտ և օպերատիվ կիրառումն առանձնահատուկ նշանակություն ունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ «Առհասարակ հանրային կապերի ապահովման տեսանկյունից, օպերատիվ, մատչելի, համակողմանի տեղեկատվական գործողությունների իրականացումը միայն տեղեկատվական ռիսկերը չեզոքացնելու գործառույթ չէ իրականացնում: Ադրբեջանի ու Թուրքիայի՝ մեզ […]

Այս իշխանությունը, իր առաջնորդ «զրոյական կետով», փորձանք է մեր ժողովրդի գլխին. Գևորգ Գևորգյան

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.   Ադրբեջանական քարոզչամեքենայի haqqin az դետալը իր հերթական մանիպուլիացիան է անում՝ հղում կատարելով սորոսական վարձկաններին: Արդեն ոռնում են երկու ուղղությամբ. նախ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների թեմայով ասում են, որ Հայաստանի իշխանությունը ձգտել է Արցախյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացում նվազեցնել ՌԴ-ի միջնորդական դերակատարումը, տարածաշրջանից դուրս մղել ռուսական գործոնը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի