11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Այդ ո՞նց ստացվեց, որ «ամեն ինչ հրապարակում» սկզբունքը փոխվեց «ամեն ինչ գաղտնի Թիֆլիսում»-ի հետ․ Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այդ ե՞րբ ու ո՞նց ստացվեց, որ «ամեն ինչ հրապարակում» սկզբունքը փոխվեց «ամեն ինչ գաղտնի Թիֆլիսում»-ի հետ։

Ինչ-որ չեմ հիշում, որ փողոց փակող ու Նիկոլի վարչապետության համար իրենց տան տեղը մոռացած «անշահախնդիր» խմբերն ու անհատները Նիկոլին ադրբեջանական կողմի հետ գաղտնի հանդիպումների ուղարկած լինեն։

Նիկոլը, որ հայամետություն էր ասում սրա՞ հետ էր։ Ադրբեջանցիների՞ հետ է հայամետությունը քննարկում։

Խորհուրդներ իրենցի՞ց է լսում, թե հայ ժողովրդի դաշնակիցների հետ ինչպես հարաբերությունները փչացնի։

Ադրբեջանցիների «բարի» կամքո՞վ է Նիկոլը փորձում հայ ժողովրդի նվիրական երազանքներն ու միասնական հայրենիքը բզկտոցի կենտրոն դարձնել։

Կարծես երեք ժողովուրդների ձեռնտու լուծումը իրականում միայն ադրբեջանցիներին էլ բավարարի Նիկոլին հերիք է։

ՊՆ խոսնակն էլ ադրբեջանական կողմի սահմանային մեծ քանակությամբ կուտակումների մասին է հայտարարել։ Ու ցավալին այն է, որ նույնիսկ էս վիճակում էլի մտածում է՝ ոնց ներսում բոլորին կալանավորի, ամեն ինչ ճնշի, որ հանկարծ հրաժարականի հարց չբացվի։ Չնայած իրեն հրաժարականն էլ այս իրավիճակից չի փրկի։

 Ինձ թվում է՝ արդեն այն վիճակի ենք հասել, որ կուզենայի Նիկոլի այսօրվա պատասխանի փոխարեն լսել 2050-ի ռազմավարության ճոխ ստերի տրամաբանության մեջ մի տեքստ։ Միևնույն է մի սուտ այս կողմ մի սուտ այն կողմ ոչինչ չի փոխվի Նիկոլի հաշվին։

 Հ.Գ. Թույլ չենք տալու, որ մեր երկրի անվտանգությունն ու ապագան դավաճանների խմբակի ձեռքում սակարկության առարկա լինի»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ