02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հոգու առողջացման առաջին նշանը սեփական մեղքերը տեսնելն է

Հարցրեք ձեզ, թե երբ եք վերջին անգամ խոստովանել ձեր մեղքերը: Անհատական խոստովանությանն մեծ կարևորություն պետք է տալ՝ հատկապես այս դարում, երբ շատանում են դեպրեսիան ու տարբեր հոգեկան շեղումները: Մի գիրք էի կարդում, գրված քրիստոնյա բժշկի կողմից, ուր նա տարբեր օրինակներով ցույց էր տալիս, թե ինչպես են մարդիկ ապաքինվել այսպիսի հիվանդություններից (նույնիսկ դաուն սինդրոմից), երբ սկսել են իրական Քրիստոնեական կյանք ապրել՝ սիրել Աստծուն ու մարդկանց, Պատարագի գնալ ամեն կիրակի ու հաղորդվել Քրիստոսին, տեսնել սեփական սխալներն ու խոստովանել դրանք, իրենց անձը կենտրոնից հանել ու Քրիստոսին դնել իրենց ուշադրության կենտրոնում: Բայց զարմանալի բան չկա, քանի որ եկեղեցու հայրերն էլ գրում են, որ հոգու առողջացման առաջին նշանը սեփական մեղքերը տեսնելն է: Հակոբոս առաքյալն էլ հստակ գրում է, «Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցե՛ք և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք.» (Հկ 5:16): Դրա համար գրում եմ, ձեր հոգու առողջության համար, հաճախ գնացեք անհատական խոստովանության: Բայց, ձեր քահանային նախ լավ ճանաչեք, հետո նոր գնացեք խոստովանության: Սուրբերը զգուշացնում են, որ ամեն մարդու առաջ չի կարելի սիրտը բացել:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ