Արցախում տեղի ունեցող մարտերի հետևանքով հայկական կողմն ունի մոտ 120 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան
Արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերի հետևանքով հայկական կողմի վիրավորների թիվը մոտ 120 է, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Թիվը փոխվել է դեպի նվազում, թեթև վիրավորները վերադարձել են շարք», – ասաց նա։ Հովհաննիսյանը նշեց, որ ծանր վիրավորների մասին տվյալներ այս պահին չի կարող ներկայացնել։ «Վիրավորները տեղափոխվել են Երևան ու հոսպիտալներում են շարունակում […]





































