14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված նահատակները․ նոր անուններ

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Դանելին Վալերի Միշայի, ծնվ. 1987թ. Չիթչյան Հայկ Արթուրի, ծնվ. 1995թ. Զուրաբյան Սևակ Վովայի, ծնվ. 1998թ. Բաբայան Արտակ Կամոյի, ծնվ. 2001թ. Հովսեփյան Գեորգի Վաչագանի, ծնվ. 1995թ. Խուջոյան Արշալույս Սարգսի, ծնվ. 2001թ. Բենյամինյան Սերգեյ Արսենի, ծնվ. 1997թ. Սողոմոնյան Սիփան Արմանի, ծնվ. 2001թ. Ղուկասյան Գևորգ Կորյունի, ծնվ. 2001թ. Գալստյան Իշխան Ռուստամի, […]

СУ-25-ի մահացած օդաչուն՝ 33-ամյա մայոր Վալերի Դանելինը, կին ու երկու փոքր երեխաներ ուներ

СУ-25-ի մահացած օդաչուն՝ 33-ամյա մայոր Վալերի Դանելինը, կին ու երկու փոքր երեխաներ ուներ՝ երեք տարեկան որդի և վեց տարեկան դուստր: Շատերը զարմացան ազգանունից, որոշ աղբյուրներ նույնիսկ որոշեցին, որ տառասխալ կա: Այնուամենայնիվ, ամեն ինչ շատ ավելի պարզ է: Վալերին ուներ ռուս պապիկ, որից մնաց ազգանունը: #Հաղթելուենք  Գրում է Աշխաեն Քալաշյանը։ 

Սիսիանը հրաժեշտ տվեց իր հերոս զավակներին /ֆոտոշարք/

Սիսիանը հրաժեշտ տվեց իր հերոս զավակներին, Արցախում ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված զինծառայողներ Հասմիկ Արզումանյանն ու Տարոն Ֆիլիպոսյանը հուղարկավորվեցին Սիսիանի պանթեոնում` համալրելով հանուն հայրենիքի նահատակված սիսիանցի հերոս քաջերի շարքերը: Հանգչե՛ք խաղաղությամբ, հավերժ փառք, գրում է Լրագրող անունով օգտատերը։ 

hhk.am կայքը ադրբեջանական հակերների կողմից հարձակման է ենթարկվել

hhk.am կայքը  ադրբեջանական հակերների կողմից հարձակման է ենթարկվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: «Ողորմելի հրոսակ թուրք-ադրբեջանցիները հակերային հարձակման են ենթարկել ՀՀԿ պաշտոնական կայքը»։  

«Ով վախկոտ է, թող տուն գնա»

Ժողովուրդ ջան, չլինի թէ երկյուղեք թշնամիների շատությունից: Մի անգամ երբ Աստված իր ժողովրդին պաշտպանելու համար բանակ հանեց Մադիամացիներ դեմ, 32 հազար մարդ հավաքվեց: Աստված բանակի զորավարին ասաց, «ով վախկոտ է, թող տուն գնա»: 22 հազար հոգի տուն գնացին: Աստված ասաց, «բանակը դեռ շատ է, իջեցրու գետի ափին, ովքեև ջուրը ծնկի եկած խմեն թող տուն գնան, […]

«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի արդյունքում ստացվել է ավելի քան 10 մլն դոլար նվիրատվություն

Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ-ի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի արդյունքում ստացվել է ավելի քան 10 մլն դոլար նվիրատվություն: Դրամական փոխանցումների համար՝ ՀՀ կենտրոնական բանկ ՀՀ. ք Երևան, Վ.Սարգսյանի 6, 0010հ/հ 103003240159 (AMD) «Հայաստան» համահայկական հիմնադրամ

«Ամուսինս, այո, Արցախում է։ Ո՛չ մեկնելուց ենք հարկ համարել գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն․․․»․ Սիրուշո

Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դժվարագույն շրջան է համայն հայության համար։ Չկա մեկը, ում այս պատերազմն անմասն է թողնում: Փորձեմ համառոտ պատասխանել այն մարդկանց, ովքեր հիմա ժամանակ են գտել ինձ նման հարցել ուղղելու։ Ինչ վերաբերում է օգնություն ցուցաբերելուն, ապա վստահ եղեք, որ առաջին օրից արել և անում ենք այն ամենն, ինչ հնարավոր է ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի