21 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՄԻԵԴ-ը կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա այն կիրառելու որոշում է կայացրել։ Այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը: «Մասնավորապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Կոնվենցիայի լրջագույն խախտումների, ՄԻԵԴ-ը 7 դատավորից կազմված Պալատի կազմով որոշել է կիրառել Դատարանի կանոնների 39-րդ կանոնը։ Նման խախտումներ կանխելու […]

Փաշինյանը դեմ է արտահայտվել Մոսկվա-Երևան-Բաքու եռակողմ գագաթնաժողովի անցկացմանը

Հայաստանը նպատակահարմար չի գտնում Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների պայմաններում Մոսկվա-Երևան-Բաքու գագաթնաժողովի անցկացումը: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Ռազմական գործողությունների ընթացքում նպատակահարմար չէ խոսել գագաթնաժողովի մասին: Բանակցություններ վարելու համար անհրաժեշտ են համապատասխան մթնոլորտ և պայմաններ»,- ասել է Փաշինյանը լրագրողների հետ զրույցում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում […]

«Եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, չենք բացառում, որ ՊԲ–ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվելու». Վահրամ Պողոսյան

«Այսօր արդեն երրորդ օրն է, ինչ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են ինտենսիվ մարտեր ընթանալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ ներկայացնելով սահմանին տիրող իրավիճակը: «Ամբողջ գիշեր շփման գծի գրեթե ամբողջ բնագծով ընթանում էին ինտենսիվ մարտեր, հատկապես կցանկանայի առանձնացնել՝ հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղությունները»,- ասաց […]

300 մլն. դրամ Միքայել և Կարեն Վարդանյանների կողմից` հայոց հաղթական բանակին

Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի շրջանակներում հատկացրել են 250 մլն դրամ՝ հայոց բանակին աջակցելու նպատակով: Բացի այդ, Վարդանյան եղբայրները 50 մլն դրամի սիգարետ են տրամադրել զինծառայողների և 67 բեռնատար մեքենա՝ Պաշտպանության բանակի կարիքների համար:

Առաջին խաչակիրները, քաղաքակրթության ջահակիրները կենաց ու մահու կռիվ են տալիս խավարի ու չարի դեմ

Աշխարհ առաջին խաչակիրները, քաղաքակրթության ջահակիրները կենաց ու մահու կռիվ են տալիս խավարի ու չարի դեմ, ցեղասպանների ու ահաբեկիչների դեմ: Գրում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 

«Էս չէք, արա», բա ինչի եք մեծ-մեծ փռթում.: Պոռոտախոսների,ամբիոնի մոտ «զոհվողների» իշխանություն. Հայելի

Հայաստանում դարձյալ գլուխ են բարձրացրել կեղծ հայրենասիրությունն ու պաթոսը։ Ոմանք կրկին սկսել են պետությունը, հայրենիքը չտարբերել իշխանությունից, նույնացնել միյանց ու կոչ անել, դատավորի, դասատուի կեցածքով պարտադրել մեզ ին է կարելի անել եւ ինչը՝ ոչ, օրինակ չի կարելի իշխանությանն ասել աչքիդ վերեւը հոնք կա, պատերազմական մեր օրերում, հատկապս ռազմական դրության ժամանակ դա պետական դավաճանության պես բան […]

Օդաչուների թուրքերենով խոսակցություններն արձանագրված են. կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ. Հովհաննիսյան

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաեւ թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաեւ թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։ Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով […]

Շղթայական աղոթք հանուն Մայր Հայրենիքի եւ նրա պաշտպանների

Տեր Հուսիկ քահանան առաջարկում է այսօր Երեւանի ժամանակով 18:00-ից սկսած -ժամյա #աղոթք սկսենք հանուն մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՒ ԱՅՆ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՄԵՐ ՔԱՋԵՐԻ, շղթայական անդադար աղոթքով հոգեւոր թիկունք կազմենք նրանց, ովքեր իրենց կյանքն են վտանգում հանուն մեզ , որովհետեւ մենք հավատում ենք, որ հաղթությունը Աստծո ձեռքերում է։ Ինչպե՞ս միանալ աղոթքին։  Այս հղման միջոցով (https://docs.google.com/…/19bVWPmenQv1JmSdnh0mJ…/edit…) կգտնեք աղոթքի ժամերը առաջիկա օրվա համար, որպեսզի ամեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի