14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անմիջապես դադարեցնել «կառնավալը»՝ այդ անիմաստ սիգնալ տալն ու «երգ ու պարը»

Այն պահն է, որ պետք է լսենք ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կարճ, բայց հստակ ուղերձն անհապաղ համախմբման մասին, ընդ որում կոնկրետ գործով ուղեկցվող, օրինակ՝ բոլոր կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումով ու շեշտադրումով, որ այլևս չկա սև/սպիտակ/հին/նոր/նիկոլական/սերժական/ռոբական/եսիմինչական, այլ կա հայկական մեկ բռունցք։ Այն պահն է, որ պետք է անմիջապես դադարեցնել «կառնավալը» (այդ անիմաստ սիգնալ տալն ու «երգ […]

Ադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունն արդեն տապալվել է, կտապալվի նաև ռազմադաշտում

Քանի որ ադրբեջանական վերջին ֆեյք լուրերը մեզ է առնչվում, ապա շատ ժամանակ չեմ ծախսի հերքելու համար, ուղղակի կարձագանքենք այս լուսանկարով։ Այս որակի քարոզչությամբ ադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունն արդեն տապալվել է, կտապալվի նաև ռազմադաշտում։ Գրում է Արցախի նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը։   

Հայաստանի տնտեսությունը կանցնի զորահավաքային ռեժիմի․․Ժողովուրդ

Սեպտեմբերի 27-ից Արցախում տիրող լարվածությունը հանգեցրել է նրան, որ ընդունվում եւ անհետաձգելի են համարվում օրենսդրական նախաձեռնություններ, որոնք պայմանավորված են սահմանային լարվածությամբ: Երեկ էլ խորհրդարանում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի կողմից առաջին ընթերցմամբ ներկայացվել եւ ընդունվել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել […]

«Տիկ Տոկ»-ը արգելափակվեց

Ծրագրավորող, մեդիագրագիտության փորձագետ Սամվել Հայրապետյանը տեղեկացնում է, որ «Տիկ Տոկ» հավելվածը Հայաստանում  ժամանակավորապես անջատված է: «Անջատվել է Ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունները եւ ֆեյք վիդեոների տարածումը կասեցնելու նպատակով։ Ում մոտ դեռ աշխատում է, շուտով կփակվի։ Բայց, ամեն դեպքում, պետք չի սպասել փակվելուն, ուղղակի հասկացեք, որ պետք չի մտնել «Տիկ-տոկ» մի պարզ պատճառով` Ադրբեջանը սարքած վիդեոներ է տարածում տիկտոկով», – ընդգծում է փորձագետը։Հիշեցնենք, մի շարք հանրային դեմքեր դիմել են իրավապահ մարմիններին՝ այս հավելվածը «Տիկ Տոկ»-ը անջատելու կոչով։  

Ադրբեջանի ԶՈւ կողմից սպանվել է ընդհանուր յոթ խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը` մանկահասակ աղջիկ. Արցախի ՄԻՊ-ը ամփոփել է

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել է սեպտեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված ոտնձգությունների դեպքերի հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն: Ինչպես տեղեկացրին ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ըստ ուսումնասիրության արդյունքների՝ Ադրբեջանի ԶՈւ կողմից սպանվել է ընդհանուր յոթ խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը` մանկահասակ աղջիկ, 2-ը` 24-ամյա և […]

Զորավոր աղոթք

Տուր ինձ, Տեր, ապաշխարության վայր, ճգնության օթևան, խաղաղության հոգի և արդարության ճանապարհ, ամրության սպառազինություն, հաստատության հույս և հարատև երկյուղ: Դուրս բեր ինձ, Տեր, խորաթռիչ ծովահեղձ ցանկական կենցաղի մեղքերի անվերջ ընթացքից և շնորհիր ինձ աչքերի լույս և մտքի տեսություն, կյանքի հանդարտություն, շնորհների մերձեցում, արդարության արահետ: Տեր, շնորհիր ինձ, լաց ու արտասուք, որ սգամ մեղքերիս համար, [նաև՝] […]

«Ոչ թուրքականին»․ Հայաստանի խոշոր սուպերմարկետների ցանցերը թուրքական ապրանքները հանում են վաճառքից

Հայաստանի խոշոր սուպերմարկետների ցանցերը թուրքական ապրանքները հանում են վաճառքից:Նման նախաձեռնություն են սկսել «Նոր Զովք», «Երևան Սիթի», «Սաս», «Ծիրան» սուպերմարկետային ցանցերը: «Սուպերմարկետի ողջ անձնակազմը հորդորում է իր գործընկերներին ևս միանալ այս ակցիային և հրաժարվել թուրքական արտադրության ապրանքներից»,- նշված է «Նոր Զովք»-ի հայտարարության մեջ: «Երևան Սիթի»-ի հայտարարության մեջ նշված է, որ այս քայլով սատարում են սահմանապահ քաջ […]

Դադարեցրեք պատերազմի հրահրումը․ Իսպանիայի հայերը ցույց են իրականացրել Թուրքիայի դեսպանատան դիմաց /տեսանյութ/

 Իսպանիայում ապրող  հայերից քիչ առաջ henaran.am կայքին տեղեկացրեցին, որ այսօր  Բարսելոնայում՝ Թուրքական դեսպանատան դիմաց,  տեղի հայերը կազմակերպել էին  բողոքի ակցիա՝ դատապարտելով թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիան: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի