22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռոբերտ Քոչարյանի ջանքերով ու խնդրանքով մեծաքանակ զե՞նք է հասել Հայաստան․ hayeli.am

hayeli.am-ի տեղեկություններով, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ջանքերով ՀՀ է ժամանել մեծ քանակությամբ զենք: Նշենք՝ Ռոբերտ Քոչարյանն այս օրերին գտնվում էր Արցախում և նրա կողմից փորձ է արվել հնարավորինս արագ խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Կայքը այս տեղեկությունը փորձել է ճշտել երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, ով այս տեղեկությունը ոչ հերքեց, ո՛չ հաստատեց: Հիշեցնենք, որ սեպտեմբերի […]

Անհապաղ պետք է քայլեր ձեռնարկել Գանձասարի, Ամարասի, Դադիվանքի կոթողները պաշտպանելու համար. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծությունից հետո անհապաղ պետք է քայլեր ձեռնարկել Գանձասարի, Ամարասի, Դադիվանքի եւ Արցախի այլ հոգեւոր եւ մշակութային կոթողների նկատմամբ միջազգային պատկան մարմինների, մասնավորապես՝ UNESCO-ի ուշադրությունը հրավիրելու ուղղությամբ»։

Կարող է՝ օրվա վերջին Արծրուն Հովհաննիսյանը շատ կարևոր լուր տարածի. Անդրանիկ Քոչարյանն ակնարկում է հրադադարի մասի՞ն

Կարող է՝ օրվա վերջին Արծրուն Հովհաննիսյանը շատ կարևոր լուր տարածի, բայց պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ կսկսվեն բանակցությունները, լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: «Բանակցություններ կլինեն այն ժամանակ, երբ հակառակորդը կհասկանա, որ իր գործողություններն անիմաստ են», – ասաց նա: Պատգամավորը միաժամանակ շեշտեց կարող ուժերի՝ բանակին նյութապես օգնելու կարևորությունը:

Սարգիս Գրիգորյան, Արմեն Սիմոնյան, Սիմոն Թորոյան, Գարեգին Թորոսյան, Լևոն Մելքոնյան, Միսակ Պետրոսյան. հակառակորդին ոչնչացրած տղերքը

Ռազմի դաշտում իրենց վարպետությամբ ու հաղթանակի հասնելու վճռականությամբ աչքի են ընկնում նաև մեր  հակատանկային ստորաբաժանումները. ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը անուններ է ներկայացրել։ N զորամասի հակատանկային մարտկոցը հակառակորդի լայնածավալ հարձակման, թեժ մարտերի ու հրետակոծության պայմաններում, հմտորեն կազմակերպելով անվտանգ տեղաշարժերն ու դիրքավորումը, ոչնչացրել է հակառակորդի բազմաթիվ զրահատեխնիկա և կենդանի ուժ` հնարավորություն տալով մեր ստորաբաժանումներին կատարել մարտական խնդիրները: […]

Նիկոլ, ես ասում էի Թուրքիան ուզում ա նոր ցեղասպանություն անել , դու ասում էիր չկա նման բան

Ճիշտ ես Նիկոլ դավաճանները տեղ չունեն մեր շարքերում , առավել ևս պատերազմի ժամանակ , իսկ մեր պետությունների և ժողովրդի դավաճանները Արևմուքից գրանտ ծծելով հայ-ռուսական հարաբերությունները փչացնող , հայ-ռուսական հարաբերությունների դեմ վայրահաչող բաշիբոզուկներն են , և եթե ուզում ես ազատել մեզ դավաճաններից հանձնարարիր ԱԱԾ-ի նոր ղեկավարին , որպես պետական դավաճանների կալանավորել դրանց… Կամ էլ բոլոր հակառուսներից […]

Մի կրկնեք նորից նույն սխալը սև-սպիտակ մտցնելով։ Մարդիկ տեսնում են էս օրերին ով ոնց պահեց իրան, երկրորդը՝ դա մեկ ա չի փրկելու․ փորձագետ

Ամենավատ միտքը, որ հիմա կարար ծագեր, ընդդիմության վրա հանրության նեգատիվը ուղղելն ա։ Մի արեք, պատերազմ ա երկրում, մի կրկնեք նորից նույն սխալը սև-սպիտակ մտցնելով։ Նախ, մարդիկ տեսնում են էս օրերին ով ոնց պահեց իրան, երկրորդը՝ դա մեկ ա չի փրկելու էն հարցերից, որոնք տրվելու են պատերազմից հետո ու էդ հարցերը հանրությունն ա տալու։ Ադրբեջանագետ Անժելա […]

«Հաղթելու ենք…Թարգեք շոուն․․․».Մարգարիտ Եսայան

 ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Դիրքը թողնողի մերը, ապրիլյանի լույս Ռոբերտ Աբաջյանն է ասել, ու չհավատաք, անգամ մտքներիդ ծայրով չանցնի, թե հայ զինվորը դիրքը կթողնի … Չհավատաք․․․   Հայ զինվորի ու հրամանատարի ցավը տանեմ․․․   Հաղթելու ենք…Թարգեք շոուն․․․»

Սկսվեց անհաջողությունների համար քավության նոխազ փնտրելու օպերացիան: Սարսափելի կանխատեսելի անբարոյականություն

Սկսվեց անհաջողությունների համար քավության նոխազ փնտրելու օպերացիան: Սարսափելի կանխատեսելի անբարոյականություն: Ու էն ժողովուրդը, որ էդ կուտը ուտելու ա, արժանի ա իրա բախտին: Ավել չեմ ծավալվում, դաստիարակությունս թույլ չի տալիս: #տնաքանդ_պոպուլիստ #յախկ Գրում է Մարինե Մանուչարյանը՝ արձագանքելով վարչապետ Փաշինյանի գրառմանը, թե մեր զինվորները ինչ-որ մեկի հրահանգով թող են դիրքերը։

«Մեր որևէ զինվոր չի կարող միտումնավոր դիրքը թողել ու գնալ․․․ Մի վիրավորի հայ զինվորի անունը․ բոլ ա, ստոպ»․ Քոչարյանը՝ Փաշինյանին

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր որևէ զինվոր չի կարող միտումնավոր դիրքը թողել ու գնալ։ Ով էլ ինչ էլ կողքից ասի։ Մի վիրավորի հայ զինվորի անունը։ Հերիք ա էլի պառակտում մտցնել, բոլ ա։ ՍՏՈՈՈՈՊՊՊ»։      

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված